Փորձ է արվում ապակողմնորոշել քաղաքացիներին. Հայկ Դերզյանը զգուշացնում է

Ներքաղաքական

Վերջին շրջանում ֆեյսբուքյան սոցհարթակում հայտնվել են ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ Հանրապետական կուսակցությանն առերեւույթ սատարող ֆեյք էջեր, որոնք իրականում բովանդակային առումով ճիշտ հակառակ դիրքերից են հանդես գալիս: Այս մասին «Իրավունքը» զրուցել է ՀՀԿ խորհրդի անդամ, մեդիափորձագետ ՀԱՅԿ ԴԵՐԶՅԱՆԻ հետ:

— Ձեր գնահատմամբ՝ ինչո՞ւ հիմա սկսեցին ակտիվանալ ֆեյք էջերը, որոնք փորձում են թիրախավորել ՀՀ 3-րդ նախագահին եւ ՀՀԿ-ին:

— Նման էջերի ակտիվությունը «պատահականորեն» համընկել է վերջին շրջանում Հայաստանի Հանրապետական կուսակցության հասցեին իրենց ընդդիմադիր հռչակած, բայց իրականում կեղծ օրակարգ սպասարկող կեղծ ընդդիմադիրների հարձակման հետ: Այսկերպ փորձ է արվում ապակողմնորոշել քաղաքացիներին: Ես կարող եմ մասնավորապես նշել այդպիսի էջերից մի քանիսը՝ «Նախագահիս կողքին», «Պո Ղոս» եւ նմանատիպ այլ էջեր, որոնց իրական նպատակն է Հանրապետականին, այսպես ասած, վարկաբեկել, բայց, բնականաբար, սա շատ անհաջող փորձ է: Կարելի է ասել, որ սրանք ինֆորմացիոն դաշտում ճանճային էջեր են, որոնք այս դեպքում թիթեռի կյանք ունեն եւ որեւիցե լուրջ արդյունավետություն չեն կարող ունենալ: Պարզապես, նման փոքր, աննշան խայթոցները պետք է արձանագրել, որպեսզի առաջին հերթին մեր հայրենակիցները, քաղաքացիները, սատարողները եւ հետաքրքրվողները ճիշտ կողմնորոշվեն, նման էջերին չխաբվեն, զերծ մնան դրանցից ու հետեւեն բացառապես այն իրական էջերին եւ փեյջերին, որտեղ տեղադրվում է նախագահի, կուսակցության կամ կուսակցության ստորաբաժանումների վերաբերյալ պաշտոնական հայտարարությունները կամ տեղեկությունները:

— Իշխանական հայտնի ֆեյքերի ՊՈԱԿ-ն իր գործելաոճով վաղուց բացահայտված է, ո՞ւմ ականջներն եք տեսնում այս նոր բացված ֆեյք էջերի հետեւում:

— Չգիտեմ՝ ում ականջները, ում պոչը, ում պոզերն են երեւում, բայց անկախ նրանից, թե սա որ մինի ՊՈԱԿի, կանտորայի կամ անհատների նախաձեռնությունն է, ամեն դեպքում, դրանից շահում է միայն իշխանությունը: Նման էջերի վարողները եւ իրենց ֆինանսավորողները ոչ այլ ինչ են, քան իշխանության աջակիցներ կամ ֆեյք ընդդիմադիրներ: Այլ կերպ չեմ կարող իրենց բնորոշել: Իսկ նման էջերի հետեւում, թե ովքեր կարող են լինել, բացառապես երկու տարբերակ կա՝ կա՛մ իրականում իշխանություններին սատարող, բայց ընդդիմադիր խաղացող անձինք են, կա՛մ նրանք են, ովքեր տենչում են իշխանության հասնել, սակայն հաշվի առնելով ՀՀԿ-ի համակարգը, գոյությունը՝ փորձում են թիրախավորել: Մինչդեռ կարծում եմ՝ բոլորի համար պարզ է, որ Հանրապետական կուսակցությունը պայքարում է իշխանափոխության համար, այլ ոչ թե իշխանության: Մենք մեր նպատակներից չենք շեղվել: Եվ այն մարդիկ, որոնք ուզում են, որ իրականում ունենանք այն Հայաստանը, որը ցանկանում ենք, իրենք նույնպես պետք է լծվեն այդ նպատակին եւ չզբաղվեն մանրահոգի ինչ-որ քայլերով: Ինչ խոսք, շատերի համար անսպասելի էր 2018 թվականից հետո ՀՀԿ-ի շարունակականությունն ու իր համակարգի ուժեղացումը: Բնականաբար, այս ֆեյքային հարձակումը նաեւ քաղաքական խաղ է, իսկ թե ում կողմից, թողնենք քաղաքացիների գնահատականներին, մեկնաբանություններին:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը