Տիկնիզյանի կինը մեկնաբանել է ֆուտբոլիստի՝ «Զենիթ» չկայացած տրանսֆերը
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» պաշտպան Նաիր Տիկնիզյանի կինը՝ հաղորդավար Յանա Ռոմաշկինան մեկնարկել է ֆուտբոլիստի՝ «Զենիթ» չկայացած տրանսֆերը.
«Դուք տեղյակ եք Նաիրի ստացած բոլոր առաջարկների մասին, այդ թվում նաև եվրոպական ակումբներից ստացած առաջարկների։ Երկրպագուները միշտ իմանում են, թե ֆուտբոլիստն ինչպիսի առաջարկ է ստացել, իսկ նրա ակումբն ինչ պատասխան է տվել։
Նաիրը մեկ ամիս առաջ էլ նշել էր, որ չի ցանկանում տեղափոխվել «Զենիթ», քանի որ ուզում է կարիերան շարունակել Եվրոպայում։ «Լոկոմոտիվը» բանակցում էր եվրոպական երկու ակումբի հետ, սակայն այդպես էլ ընդհանուր հայտարարի չեկան։ Այդպես էլ է պատահում»,- Ռոմաշկինայի խոսքը մեջբերում է Sports.ru-ն։
https://iravunk.com/sim/?p=274709&l=am/