Ես կառավարման խորհրդի անդամ եմ` ինչպե՞ս է Արտակ Գալստյանն առանց ինձ կուսակցության անունից որոշում ընդունել. Խուդավերդյան

Ներքաղաքական

«Իրավունք»-ն անդրադարձել էր, որ անազատության մեջ գտնվող Արտակ Գալստյանը «Հանրային Ձայն» կուսակցության անունից հայտարարությամբ էր հանդես եկել` նշելով, որ կուսակցության կառավարման խորհրդի որոշմամբ` դադարեցված է նույն քաղաքական ուժի պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանի կուսակցությանն անդամությունը։ Ավելին` խորհրդի նախագահի որոշմամբ դադարեցվել է մինչ այդ «Հանրային Ձայն» կուսակցության Երեւանի ավագանու ֆրակցիայի ղեկավար Վահան Ավագյանին տրված լիազորագիրը, չեղյալ են հայտարարվել վերջինիս կողմից կայացված բոլոր որոշումները, որոնք չեն ստացել կառավարման խորհրդի հավանությունը։ Ընդ որում` լիազոր մարմինը հունվարի 9-ին գրանցել է «Հանրային Ձայն»-ի վերոնշյալ որոշումները, եւ դրանք մտել են օրինական ուժի մեջ։ Եվ թեպետ Վ. Ղուկասյանը հայտարարեց, որ ստեղծում է նոր կուսակցություն եւ չի պատրաստվում կայացված որոշումները վիճարկել դատարանում, այդուհանդերձ` մնաց չպարզանված, թե ինչպես կարող էր կուսակցության կառավարման խորհուրդը` առանց խորհրդի անդամների, նման որոշում կայացնել` ստեղծելով նոր կառավարման խորհուրդ, որի նախագահ Արտակ Գալստյանը գտվում է անազատության մեջ:

«2022 թվականին, երբ տեղի ունեցավ «Հանրային Ձայն»-ի առաջին համագումարը, ես կուսակցության կառավարման խորհրդի անդամ էի: Ուզում եմ հարց հնչեցնել` ինչպե՞ս է Արտակ Գալստյանը նիստ անցկացրել եւ որոշում ընդունել` առանց խորհրդի անդամներին տեղյակ պահելու: Ես ո՛չ զանգ, ո՛չ նամակ, ո՛չ հրավեր` նման քննարկման մասնակցելու չեմ ստացել: Առանց ինձ եւ մյուս խորհրդի անդամների` կայացվել է որոշում Արտակ Գալստյանի կողմից, եւ այն գրանցվել է պետռեգիստրում», - մանրամասնեց Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամ ԱՆՈՒՅՇ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆԸ:

Պահեստազորի գնդապետ, ազատամարտիկ ՄԻՀՐԱՆ ՄՈՎՍԵՍՅԱՆԸ, ով, չլինելով «Հանրային Ձայն» կուսակցության անդամ, ի սկզբանե սատարել է Արտակ Գալստյանին, համարում է, որ նրա կատարած քայլը ոչ մարդկային է:

«Լինելով իրավաբան` կարող եմ ասել, որ «Հանրային Ձայն» կուսակցությունն իր կանոնադրությամբ նման բան չէր նախատեսել: Ընդհանրապես, եթե գտնվում ես անազատության մեջ, ավելի շատ զբաղվիր քո ազատության հետ կապված հարցերով, եթե ապօրինի են կալանավորել քեզ, այլ ոչ թե խոչընդոտ դարձիր կուսակցության առաջընթացին: Երեւում է, մենք սխալ եք թույլ տվել, որ տարբեր ժամանակահատվածներում դատարանի առջեւ եւ այլ վայրերում ակցիաներ ենք կազմակերպել նրա ազատության համար», – ընդգծեց Մ. Մովսիսյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում