«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Համոզված ենք, որ արդարադատությունն այս գործով վերականգնվելու է. Ամրամ Մակինյան

Տեսանյութեր

Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Ավան եւ Նոր Նորք նստավայրում` դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ, կայացավ դիզվառելիքի հայտնի գործով հերթական նիստը: Նիստին պաշտպանական խոսքով հանդես եկավ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտպան ԱՄՐԱՄ ՄԱԿԻՆՅԱՆԸ` փաստերով պայթեցնելով արդեն տարիներ շարունակ փչվող «փուչիկը»: Փաստաբանի գնահատմամբ` Սերժ Սարգսյանն այս գործով որպես ինստիտուտ է մեղադրվում, ոչ թե` որպես Սերժ Սարգսյան անձ: Ինչ վերաբերում է դատավարությանը, Ա. Մակինյանը վստահ է, որ պաշտպանական կողմն ապացուցել են Սերժ Սարգսյանի անմեղությունը, ինչն էլ պահանջում են դատարանից հռչակել:

— Մենք համոզված ենք, որ արդարադատությունը վերականգնվելու է, որովհետեւ այս գործով չի կարող արձակվել այլ դատական ակտ, քան արդարացման վճիռը: Այս գործը չի ունեցել հանցագործության ակտ, ինչի մասին տարիներ շարունակ խոսել են: Այն մարդիկ, ովքեր այս գործը փաթեթավորել են, թխել են եւ վառել են` վատ թխելու արդյունքում, ասում եմ` պատասխան են տալու` արդարադատության, սերունդների, հետո էլ Աստծո առաջ: Երբ ՀՔԾ-ում Սերգո Կարապետյանի (ՀՀ գյուղատնտեսության նախկին նախարար) հետ Սերժ Սարգսյանի առերես հարցաքննությունն ավարտվեց, ժամը` 16:10 էր: Ուղիղ երկու րոպե անց քննիչ Մայիլյանը մեզ տվեց 6 էջանոց մեղադրական: Կանչել էին` որպես վկա հարցաքննելու, բայց արդեն ունեին պատրաստի տեքստ: Քննիչ Մայիլյանը տեքստ հավաքելու աշխարհի չեմպիո՞ն էր: Ես կուզեի, որ Սերգո Կարապետյանը ողջ լիներ եւ այստեղ լիներ եւ բոլորիս աչքերի մեջ նայելով պատասխաններ հարցերի: Հիշեցի Սերգո Կարապետյանի ցուցմունքից մի հատված, որտեղ նա ասում է` աստվածավախ մարդ է, եթե սուտ խոսի` Աստված կպատժի: Լսելով Սերգո Կարապետյանի մահվան լուրը` իմ մտքով, գիտե՞ք, ինչ անցավ` Աստվա՞ծ պատժեց` սուտ խոսելու եւ այս ճաշը եփելու համար:

— Պարոն Մակինյան, Ձեր պաշտպանական խոսքից հետո ի՞նչ ակնկալիք ունեք դատարանից:

— Ես ոչնչից ակնկալիքներ չունեմ, իմ ակնկալիքները փաստերից են: Հայաստանում իրականացվող արդարադատությունից, որն իրականացվում է այսօր, գլոբալ առումով ակնկալիքներ չունեմ: Մենք գիտենք քաղբանտարկյալների, կարվող գործերի մասին: Ընդհանրապես, նիկոլփաշինյանական արդարադատության մասին բոլորս լավ գիտենք: Այդ առումով արդարադատությունը Հայաստանում վրա է հասնելու այս մարդկանց գնալուց հետո: Չեմ ուզում օգտագործել «իշխանություն» բառը, քանի որ այստեղ ես իշխանություն չեմ տեսնում:

— Այդուհանդերձ, եթե կարճ բնութագրենք, այս ողջ քրեական գործն ինչի՞ մասին է:

— Ես փնտրել եմ այս գործում իրավական բաղադրիչ ու չեմ գտել: Բացի օգտագործվող հասկացությունները` քրեական գործ, դատարան, դատավոր, մեղադրանք, վարույթ, պաշտպան, դատախազ, այլ իրավական բաղադրիչ չեմ գտել: Այս գործն ի սկզբանե քաղաքական փաթեթավորմամբ գործ է: Դուք ինչպե՞ս եք գնահատում փաստը, երբ որպես մեղադրյալ ներգրավելու մասին որոշումը կազմած, ստորագրած, քննիչի սեղանի վրա շրջած դրած, անձին կանչում են ու հարցաքննում որպես վկա: Դա նորմա՞լ է: Թող հանրությունը գնահատի: Ամոթ է անգամ այստեղ խոսել իրավաբանության մասին: Այս գործը ՀՀ երրորդ հանրապետության պատմության մեջ փորձաքար է` բոլորի համար:

— Դրա համա՞ր էր Ձեր պաշտպանական ճառը համեմված նաեւ քաղաքական գնահատականներով:

— Այո, իմ խոսքը հնչեց քաղաքական, ինչու ոչ նաեւ` հուզական, որովհետեւ ես ընդգծում եմ` 2019 թվականին, անկեղծ ասած, ինքս էլ լավ չէի հասկանում, թե այս քրեական գործերի շքերթն ուր է տանում, տեսանք: Իմ տրված գնահատականներն ուղեկցել են այս քրեական գործին` ծնվելուց մինչեւ մահ: Իսկ այս քրեական գործի մահը կազդարարվի այն ժամանակ, երբ իրական քննություն կսկսվի: Ես չեմ համարում, որ ես ունեմ իրականում այնպիսի ունակություններ, որ պաշտպանեմ պարոն նախագահին: Ինչո՞ւ, որովհետեւ պարոն նախագահն իր ողջ գիտակցական կյանքում պաշտպանել է ինձ, մեզ՝ ամեն ինչից եւ տեսանք, որ երբ պարոն նախագահը սկսեց չպաշտպանել՝ ինչի՞ առաջ կանգնեցինք: Ինձ համար մայիսի 8-ը միշտ այնքան հպարտությամբ է լցված եղել… Շուշիի ազատագրման քարտեզը հպարտությամբ էի նայում, որի վրա պարոն նախագահի ստորագրությունն էր՝ «Հաստատում եմ»: Հիմա, ի՞նչ ունենք. ամոթ ունենք: Իսկ այս քրեական գործը մեր ամոթի հետ կապ ունի:

— Եթե դատարանն արդարացնող վճիռ չկայացնի, ինչպիսի՞ն են լինելու հետագա քայլերը:

— Եթե մենք իրավիճակի հետ համակերպվող լինեինք, ապա այս գործով վաղեմության ժամկետներն անցած են, կարող էինք որոշակի դիրքորոշում հայտնել, եւ այս աբսուրդի թատրոնը շատ շուտ ավարտվեր: Եթե մենք այսօր ճառեր ենք ասում դատարանում, ուրեմն` ակնկալում ենք արդարացման դատավճիռ եւ ակնկալում ենք մինչեւ վերջ արդարության հասնել: Այնպես որ, ամբողջ իրավական գործիքակազմը կիրառվելու է` ընդհուպ այլ քրեական գործերի հարուցում: Ի վերջո, պատմությունն առաջվա պես պատմիչները չեն գրում, պատմությունը գրում են ձայնագրող եւ տեսանկարահանող կրիչները, որոնք հիմա արձանագրում են իրականությունը:

— Ո՞ր պատմությունը, Հայո՞ց, թե՞ Հայաստանի: ԿԳՄՍ նախարարությունը որոշել է Հայոց պատմության փոխարեն` այսուհետ կիրառել Հայաստանի պատմություն առարկան ու տերմինը:

— Ես մարազմատիկ մարդկանց մեկնաբանել բավականին դժվարանում եմ:

Հիշեցնենք, որ ինչպես ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ հարուցված քրգործով, այնպես էլ այս գործով մեղադրող դատախազը միջնորդել էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին եւ մյուսներին ազատել քրեական պատասխանատվությունից` վաղեմության ժամկետներն անցնելու հիմքով։ Սակայն, ՀՀ երրորդ նախագահն իրեն առաջադրված մեղադրանքը չընդունելով` որոշել է գնալ մինչեւ վերջ, նրա պաշտպաններն այս գործընթացն ի սկզբանե որակել են որպես քաղաքական հետապնդում։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան