Ա­ղի բլիթ պատ­րաս­տել եւ ե­րի­տա­սարդ­նե­րին բա­ժա­նել` նշա­նա­կում է եր­ջան­կութ­յան, ապ­րած սի­րո տա­րոսը փո­խան­ցել.Ում առաքելությունն է իրականում աղի բլիթ պատրաստելը

Թեմա

­Հուն­վա­րի 27-ին ­Հայ ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցին տո­նում է ե­րի­տա­սարդ­նե­րի եւ սի­րա­հար­նե­րի ա­մե­նա­սի­րե­լի տո­նը` ­Սուրբ ­Սար­գի­սը: ­Սի­րո եւ ե­րի­տա­սարդ­նե­րի բա­րե­խո­սի տո­նը շատ սպաս­ված է հատ­կա­պես չա­մուս­նա­ցած ե­րի­տա­սարդ­նե­րի շրջա­նում, քա­նի որ, ըստ ժո­ղովր­դա­կան ա­վան­դույ­թի, ե­թե տո­նին նա­խոր­դող գի­շե­րը նրանք ու­տեն ա­ղի բլիթ, ա­պա ե­րա­զին կտես­նեն ի­րենց ա­պա­գա ա­մուս­նուն կամ կնո­ջը:

«­Հայ խո­հա­րա­րա­կան ա­վան­դույթ­նե­րի զար­գաց­ման եւ պահ­պան­ման» հա­սա­րա­կա­կան կազ­մա­կեր­պութ­յան նա­խա­գահ, թիվ մեկ խո­հա­րար ՍԵԴՐԱԿ ՄԱՄՈՒԼՅԱՆԸ փաս­տում է, որ սխալ է ըն­դուն­ված այն կար­ծի­քը, թե ա­ղի բլիթ պետք է պատ­րաս­տի այ­րի կի­նը: Ա­ղի բլիթ պատ­րաս­տել եւ ե­րի­տա­սարդ­նե­րին բա­ժա­նել` նշա­նա­կում է եր­ջան­կութ­յան, ապ­րած սի­րո տա­րոս փո­խան­ցել, եւ այդ լուրջ եւ պա­տաս­խա­նա­տու գոր­ծը պետք է ի­րա­կա­նաց­նի ա­մուս­նա­ցած, եր­ջա­նիկ կի­նը: Իսկ ե­թե ձեր շրջա­պա­տում չկան ա­մուս­նա­ցած կա­նայք, ա­պա այդ գե­ղե­ցիկ պար­տա­կա­նութ­յու­նը կա­րող է ի­րա­կանաց­նել սի­րա­հար­ված աղ­ջի­կը:

­Սեդ­րակ ­Մա­մուլ­յա­նի խոս­քով` մեր նախ­նի­նե­րը տոն օ­րե­րին այս ու­տեստ­նե­րը պատ­րաս­տե­լիս, հա­ցա­հա­տի­կա­յին բույ­սե­րը, այս­պես ա­սած, զո­հա­բե­րում էին աստ­ված­նե­րին։

­Բա­ցի ա­ղի բլի­թից, կան հին ա­վան­դա­կան ու­տեստ­ներ, ո­րոնք նախ­կի­նում զար­դա­րում էին ­Սուրբ ­Սարգ­սի տո­նա­կան սե­ղա­նը.

ԲԱՂԱՐՋ

­Բա­ղար­ջը մի­ջու­կով գա­թա է, ո­րը ե­ղել է տո­նա­կան սե­ղա­նի գլխա­վոր ու­տես­տը։ Ըն­դուն­ված էր բա­ղար­ջի մեջ դնել տան եւ այ­գու բա­րիք­նե­րից: Կտ­րում էին տո­նա­կան սե­ղա­նի մոտ, եւ յու­րա­քանչ­յու­րի` կտո­րի մի­ջից գտնված բա­րի­քը խորհր­դան­շում էր ըն­տա­նի­քի այդ ան­դա­մի ժա­ռան­գութ­յու­նը, օ­րի­նակ՝ պան­րի դեպ­քում՝ ա­նա­սու­նը, դրա­մի դեպ­քում՝ պա­պե­նա­կան տու­նը եւ այլն: Աղ­ջիկ­նե­րի դեպ­քում, ե­թե նրա բաժ­նի մեջ միրգ էր լի­նում, ա­պա ա­սում էին, որ նրա ա­պա­գա ա­մու­սինն այ­գե­պան է լի­նե­լու:

ԽԱՇԻԼ

­Սուրբ ­Սարգ­սի տո­նի ու­տեստ­նե­րից մեկն էլ հա­գեց­նող ու հեշտ պատ­րաստ­վող խա­շիլն է։ Մա­տու­ցում են մած­նով եւ սո­խա­ռա­ծով։ Ի դեպ, ­Սուրբ ­Սարգ­սի օ­րը ժո­ղո­վուր­դը նաեւ «­Խա­շի­լի» տոն է ան­վա­նում։ ­Սա­կայն տնա­յին տնտե­սու­հի­ներն այս ու­տես­տը պատ­րաս­տում են նաեւ ա­ռանց ա­ռի­թի եւ հիմ­նա­կա­նում նա­խա­ճա­շին։ Հ­նում խա­շի­լից փոք­րիկ գնդեր էին պատ­րաս­տում, ո­րոն­ցից մե­կի մեջ դնում էին լո­բի կամ կո­րիզ՝ վի­ճա­կա­հա­նութ­յամբ տար­վա հա­ջո­ղա­կին գտնե­լու նպա­տա­կով:

ԽԱՎԻԾ

Ե­թե ցան­կա­նում եք ձեր տո­նա­կան սե­ղանն ա­վե­լի բազ­մա­զան դարձ­նել, կա­րող եք նաեւ խա­վիծ ե­փել։ ­Ժա­մա­նա­կին ըն­դուն­ված էր այս սննդա­րար ու­տես­տը տալ նաեւ ծննդկան­նե­րին։ ­Հա­մար­վում է, որ այն բու­ժիչ է եւ օգ­նում է շուտ վե­րա­կանգ­նել ու­ժե­րը։ ­Պատ­րաս­տե­լը հեշտ է ու ա­րագ. ալ­յու­րը կամ փո­խին­ձը հա­լած յու­ղի մեջ բո­վում են այն­քան ժա­մա­նակ, մին­չեւ գույ­նը փո­խի։ ­Խառ­նուր­դին ա­վե­լաց­նում են շա­քա­րա­վազ կամ մու­րա­բա եւ ջուր լցնում վրան։ ­Թող­նում են կրա­կին մին­չեւ պատ­րաստ­վե­լը։

ՀԱԼՎԱ

­Տո­նա­կան սե­ղա­նի իս­կա­կան զար­դը կլի­նի հալ­վան։ ­Բո­ված ալ­յու­րին ա­վե­լաց­նում են թթվա­սեր, շա­քա­րա­վազ կամ մու­րա­բա։ Այդ ա­մե­նը խառ­նում են մին­չեւ միա­սեռ զանգ­ված ստա­նա­լը եւ ա­վե­լաց­նում ըն­դե­ղեն կամ չիր։ ­Սո­վո­րա­բար հալ­վան մա­տու­ցում են հիմ­նա­կան ու­տես­տից հե­տո` որ­պես ա­ղան­դեր թե­յի կամ սուր­ճի հետ։

ԿՈԼՈՆԴՐԱԿ

Ե­թե չեք ցան­կա­նում ո՛չ տա­պա­կել, ո՛չ թխել, ո՛չ ե­փել, ա­պա կա­տար­յալ տար­բե­րակ է կո­լոնդ­րա­կը։ ­Պատ­րաստ­ման հա­մար պետք է 2 բա­ղադ­րիչ` փո­խինձ եւ մու­րա­բա կամ մեղր։ Փո­խին­ձը խառ­նում ենք մու­րա­բա­յի եւ մեղ­րի հետ, ստաց­ված զանգ­վա­ծից գնդիկ­ներ ենք պատ­րաս­տում։ Ի դեպ, կա­րե­լի է նաեւ չիր, ըն­կույզ եւ չա­միչ ա­վե­լաց­նել։

­Բա­ցի այս ու­տեստ­նե­րից, սի­րա­հար­ված աղ­ջիկ­նե­րը տո­նի նա­խօ­րեին դռան մոտ կամ կտու­րին փո­խինձ էին դնում: Ե­թե ա­ռա­վոտ­յան փո­խին­ձի վրա հետք էին տես­նում, հա­վա­տում էին, որ դա սրբի ձիու սմբա­կի հետքն է, ին­չը նշա­նա­կում է, որ ի­րենք ար­ժա­նա­ցել են սրբի բա­րե­հա­ճութ­յա­նը կամ նույ­նիսկ ա­վե­լիին, մինչ այդ, ի­րենք դրախ­տին ար­ժա­նի կյանք են վա­րել: Եվ, ի­հար­կե, տո­նի նա­խօ­րեին ու­տում էին ա­ղի բլիթ, վստահ լի­նե­լով, որ այն տղան, ով ե­րա­զում ջուր կտա ու կհա­գեց­նի նրանց ծարա­վը, կլի­նի ի­րենց կյան­քի ու­ղե­կի­ցը:

­Հայտ­նի խա­հա­րա­րը տա­լիս է նաեւ ա­ղի բլի­թի պատ­րաստ­ման յու­րա­հա­տուկ բա­ղադ­րա­տոմ­սը.

Եվ այս­պես, ա­ղի բլիթ պատ­րաս­տե­լու հա­մար ­Ձեզ անհ­րա­ժեշտ է ալ­յուր, աղ եւ ջուր:

ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԵՂԱՆԱԿԸ

­Տա­րա­յի մեջ լցնել ալյուրն ու ա­ղը, խառ­նել, ա­պա ա­վե­լաց­նել ջու­րը:

­Ջու­րը պետք է լցնել այն­քան, որ պինդ խմոր ստաց­վի:

­Ջու­րը լցնե­լուց հե­տո` ցան­կա­լի է խմո­րը ձեռ­քե­րով հուն­ցել:

Խ­մո­րը հուն­ցե­լուց հե­տո այն պետք է գրտնա­կել՝ ստա­նա­լով բա­րակ շերտ:

Այ­նու­հետ բա­ժա­կի օգ­նութ­յամբ խմո­րից կլո­րակ­ներ ենք կտրա­տում: Բ­լիթ­նե­րը դնում ենք նա­խա­պես ալյու­րով պատ­ված թա­վա­յի մեջ եւ թխում 15-20 րո­պե՝ մին­չեւ բլիթ­նե­րի մա­կե­րե­սը դառ­նա վար­դա­գույն:

Ա­հա եւ պատ­րաստ են ա­ղի բլիթ­նե­րը: ­Մեզ մնում է միայն բա­րի ե­րազ­ներ մաղ­թել սի­րա­հար զույ­գե­րին:

 

Ամ­բող­ջա­կան զրույ­ցը դի­տեք «Ի­րա­վունք TV»-ում:

 

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը