Մինչեւ դուք «ռազբիրատ» անեք, թե որ մեկդ եք «Նիկոլ բերել», Երկրից տակը բան չի մնա. Չախալյան
Ներքաղաքական«Այ բալամ՝ ընդդիմադիրներ ջան, իրար միս ուտելու, իրար վրա «բոչկա գլորելու»՝ թե ով է «Նիկոլ բերել», փոխարեն կպնեիք մեզ, ոչ թե խանգարեիք, այլ օգտակար լինեիք, հեռացնեինք... Թե չէ, մինչեւ դուք «ռազբիրատ» անեք, թե որ մեկդ եք «Նիկոլ բերել», Երկրից տակը բան չի մնա։ Իրար հետ կռիվ մի՛ արեք, մեր մեջ ասած, ամեն մեկդ էլ ձեր չափով մասնակցություն ունեցել եք «Նիկոլ բերելուն», բայց այս պահին դա հեչ կարեւոր չէ, կարեւորը, որ Երկրի վերջին մասնիկները կարողանանք փրկել, վաղը սերունդները մի կտոր Հայրենիք կարողանանք փոխանցել», - գրել է Ազգային արժեքների պաշտպանության «ԿԱՄՔ» հասարակական նախաձեռնության հիմնադիր ՎԱՀԱԳՆ ՉԱԽԱԼՅԱՆԸ:

