ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
ՀՀ արտգործնախարար Արաբաթ Միրզոյանի քենին` Ալվինա Աբաջյանը, նշանակվել է «Կոնտուր Գլոբալ Գիդրոկասկադ» Հայաստանում ամերիկյան խոշոր ընկերության գլխավոր տնօրեն, որը Որոտանի հիդրոկասկադի սեփականատերն է: Ալվինա Աբայջյանի աշխատավարձը կազմում է մոտ 15 հազար ԱՄՆ դոլար: Մինչ այդ, Արաբաթի քենին այդ ընկերությունում զբաղեցնում էր ֆինանսական տնօրենի պաշտոնը, որտեղ նշանակվել է Արաբաթի միջնորդությամբ «թավշյա հեղաշրջումից» հետո` 2019 թվականին: Ըստ լուրերի` այս անգամ էլ Արաբաթը միջնորդել է ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաների առաջ, որպեսզի իր քենուն նշանակեն գլխավոր տնօրեն: Ամերիկացիները, ըստ լուրերի, նշել են, որ գոհ են Արաբաթի աշխատանքից, եւ ակնկալում են , որ քենու նշանակումից հետո Հայաստանի արտաքին քաղաքականությունը կդառնա էլ ավելի պրոամերիկյան եւ հակառուսական:
https://iravunk.com/sim/?p=274590&l=am/