«Իրավունք» թերթի տպագիր համարներ

ԶԱՐՄԱՆՔ

Զարմանք

­Զար­մա­նա­լի է, որ հենց երկ­րում սկսում է ձյուն տե­ղալ, ան­մի­ջա­պես ճա­նա­պարհ­նե­րը կաթ­վա­ծա­հար են լի­նում եւ դառ­նում բազ­մա­թիվ վթար­նե­րի, զո­հե­րի եւ վի­րա­վոր­նե­րի պատ­ճառ: Ընդ ո­րում, այդ­պի­սի ի­րա­վի­ճակ է ստեղծ­վում ոչ միայն բարձր լեռ­նա­յին դժվա­րան­ցա­նե­լի ճա­նա­պարհ­նե­րի վրա, այ­լեւ երկ­րի կենտ­րո­նա­կան մա­սում` գլխա­վոր Ե­րե­ւան-­Սե­ւան մայ­րու­ղում, որ­տեղ «ՉԱՅՆԻԻ» ո­լո­րան­նե­րում հեր­թա­կան ան­գամ ձյան պատ­ճա­ռով բազ­մա­թիվ վթար­ներ տե­ղի ու­նե­ցան եւ ճա­նա­պար­հը գրե­թե փակ­վեց: ­Զար­մա­նա­լի է նաեւ, որ կա­խիչ­ներ պո­կող եւ «դուշ» հա­նող ­Նի­կո­լը այս օ­րե­րին չի նստում ձյուն մաք­րող մե­քե­նա­յի ղե­կին եւ ան­ձամբ չի փոր­ձում բա­ցել ճա­նա­պարհ­նե­րը:

­Մեզ խիստ զար­մաց­րեց Ար­ցա­խի վեր­ջին նա­խա­գահ ՍԱՄՎԵԼ ՇԱՀՐԱՄԱՆՅԱՆԸ , ո­րը օ­րերս աշ­խա­տան­քից ա­զա­տեց Ար­ցա­խի ար­դեն նախ­կին պետ­նա­խա­րա­րին եւ փո­խա­րե­նը նշա­նա­կեց մեկ ու­րի­շի: ­Զար­մա­նա­լի է, որ երբ Ար­ցա­խը օ­կու­պաց­ված է, իսկ նույն ­Շահ­րա­ման­յա­նի հրա­մա­նագ­րով հուն­վա­րի 1-ից նաեւ լու­ծար­ված, Ար­ցա­խի վեր­ջին նա­խա­գա­հը զար­մա­նա­լիո­րեն չչե­ղար­կեց իր իսկ խայ­տա­ռակ հրա­մա­նա­գի­րը, սա­կայն շա­րու­նա­կում է պաշ­տոն­ներ բա­ժա­նել, ին­չը ա­վե­լի նման­վում է տուն-տու­նիկ ման­կա­կան խա­ղին:

­Զար­մա­նա­լի բա­ներ է տե­ղի ու­նե­նում «­Մայր ­Հա­յաս­տան» դա­շին­քի ներ­կա­յա­ցու­ցիչ ՆԱՐԻՆԵ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԻ, նույն ին­քը` ­Նա­րե ­Սո­սեի հետ: Ըստ լու­րե­րի, հուն­վա­րի 15-ին նրան ա­ռե­ւան­գել են, որ­պես­զի նրա հետ մի տղա­մարդ ինչ-որ զրույց վա­րի: ­Նա­րեն զար­մա­նա­լիո­րեն եր­կու օր ուշ է դի­մում ոս­տի­կա­նութ­յուն եւ այ­նու­հե­տեւ լքում ­Հա­յաս­տա­նը: Այս զար­մա­նա­լի դեպ­քից ո՛չ ­Նա­րեն է մի բան պատ­մում, հատ­կա­պես, թե ինչ ա­սաց նրան այդ տղա­մար­դը: Ո՛չ էլ ոս­տի­կա­նութ­յունն է պար­զա­բա­նում, չէ՞ որ այ­սօր Ե­րե­ւա­նի փո­ղո­ցից մարդ ա­ռե­ւան­գել եւ ա­պա վե­րա­դարձ­նել ա­ռանց տե­սախ­ցի­կի մեջ ֆիք­վե­լու հնա­րա­վոր չէ: ­Զար­մա­նա­լի է նաեւ, որ «­Մայր ­Հա­յաս­տան» դա­շին­քը նույն­պես ո­րե­ւէ կերպ չար­ձա­գան­քեց վե­րո­հիշ­յալ ի­րա­դար­ձութ­յա­նը:

 «­Կար­ծում եմ՝ ԱՄՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ բո­լո­րի ա­նու­նից կա­րող եմ ա­սել, որ նա (­Ռու­սաս­տա­նի նա­խա­գահ Վ­լա­դի­միր ­Պու­տի­նը) այն հետ չի ստա­նա», - ա­սել է ԱՄՆ-ի պետ­դե­պար­տա­մեն­տի մա­մու­լի քար­տու­ղա­րի ա­ռա­ջին տե­ղա­կալ ­Վե­դանտ ­Պա­տե­լը Ալ­յաս­կա­յի մա­սին։ ­Նա այս­պես է ար­ձա­գան­քել լրագ­րող­նե­րից մե­կի պնդմանն առ այն, որ ­Պու­տի­նը, իբր, հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րել, ո­րով Ալ­յաս­կա­յի վա­ճառքն ան­վա­նել է «ա­նօ­րի­նա­կան»։ Այս­տեղ խիստ զար­մա­նա­լի է այն, որ ոչ ­Պու­տինն է Ալ­յաս­կա­յի վե­րա­բեր­յալ հրա­մա­նա­գիր ստո­րագ­րել, ինչ­պես նաեւ այն, որ ԱՄՆ-ի կա­ռա­վա­րութ­յու­նը հա­սել է այն օր­վան, որ վա­խե­նում է թե ռուս­նե­րը կա­րող են իր երկ­րից մի նա­հանգ վերց­նել:

­Մեզ զար­մաց­րեց ԵՎՐՈՊԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ: Եվ­րո­պա­կան խորհր­դա­րա­նի պատ­գա­մա­վոր­նե­րը լրջո­րեն քննար­կում են ԵՄ խորհր­դում ­Հուն­գա­րիա­յին ձայ­նի ի­րա­վուն­քից զրկե­լու հար­ցը այն պատ­ճա­ռով, որ ­Հուն­գա­րիան ու­նի մնա­ցա­ծից տար­բեր­վող տե­սա­կետ Ուկ­րաի­նա­յի վե­րա­բեր­յալ: ­Զար­մա­նա­լի հա­վա­սա­րութ­յուն է տի­րում ԵՄ-ում: Այս­պի­սի բան բնավ հնա­րա­վոր չէ պատ­կե­րաց­նել ­Խորհր­դա­յին ­Միութ­յան խորհր­դա­րա­նում, որ հան­րա­պե­տութ­յուն­նե­րից մե­կին փոր­ձեին զրկել ձայ­նից: ­Հի­մա ո՞վ է ա­վե­լի ան­կախ` ԽՍՀՄ հան­րա­պե­տութ­յուն­նե՞­րը, թե՞ ԵՄ ան­դամ երկր­նե­րը:

 

ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան