«ՍԱ ԱՆՆԱԽԱԴԵՊ ՊԱՏՄԱԿԱՆ ՆՎԱՃՈՒՄ ԵՄ ՀԱՄԱՐՈՒՄ». ԱՎԱՆԴԱԿԱՆ ԿԱՐԱՏԵԻ ԵՎՐՈՊԱՅԻ, ԱՇԽԱՐՀԻ ՉԵՄՊԻՈՆ, ԱՇԽԱՐՀԻ ԿՐԿՆԱԿԻ ԳԱՎԱԹԱԿԻՐ ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

Սպորտ

 Iravunk. com-ի մարզական թղթակիցը բացառիկ զրույց է ունեցել Ավանդական կարատեի Եվրոպայի, Աշխարհի չեմպիոն, Աշխարհի կրկնակի գավաթակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, Սև գոտի 4-րդ Դան, մարզիչ ՆԱՐԵԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆԻ հետ։

- Ողջույն, Նարեկ ։ Ինչպիսի՞ն էր անցած մարզական տարին։

- Շատ հաջող տարի էր, մեդալների տարի։ Լեհաստանում կայացած Ավանդական կարատեի Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ, փայլուն հանդես եկան մեր երկրի մարզիկները, թիմային հաշվարկում գրավելով առաջին պատվավոր հորիզոնականը, նվաճելով 31 գավաթ Աշխարհի բազմաթիվ ուժեղագույն երկրների կողքին։ Սա աննախադեպ, պատմական նվաճում եմ համարում։ Երկու Եվրոպայի չեմպիոններ ունեցանք նաև Պորտուգալիայում Արթուր Խաչատրյանը և Շահեն Առաքելյանը։ Ես հաղթել եմ երկու մրցաձևերում ու դարձել Աշխարհի կրկնակի գավաթակիր։ Դրանից հետո էլ, Ուզբեկստանում մասնակցել եմ Ավանդական կարատեի «ITKF Global» Աշխարհի գավաթի խաղարկությանը ու նվաճել բրոնզե մեդալ։ Իսկապես, շատ դժվար ու թեժ պայքար էր ընթանում 700 մարզիկ էր մասնակցում աշխարհի տարբեր երկրներից։

- Նարեկ, իսկ այս տարվա ծրագրերի մասին ինչ կասես։

- Այս տարին ևս հագեցած կլինի բազմաթիվ կարևորագույն մրցաշարերով։ Ջանք ու եռանդ չենք խնայում ու պատրաստվում ենք։ Եգիպտոսում ապրիլի 15-21-ը կմասնակցենք միջազգային մրցաշարի, որին կմասնակցեն աշխարհի մեծ թվով մարզիկներ, հունիսին Աշխարհի գավաթի ամենամյա խաղարկությունը կլինի Լեհաստանում, ապա օվկիանոսից այն կողմ ԱՄՆ -ում մեծ մրցաշար կլինի։ Իսկ աշնանը, հոկտեմբերի 7-14-ը ամենակարևոր մրցաշարն է Պորտուգալիայում աշխարհի առաջնությունը։ Աշխատելու տեղ շատ ունենք ու պիտի լավ արդյունքներ ցուցաբերենք։

- Կարող ենք համարել, որ ավանդական կարատեն մեր երկրում ակտիվորեն զարգացող մարզաձև է։

- Կարող ենք։ Այսինքն, ուզում եմ ասել, որ զարգանալու ճանապարհին է և բավականին շատ մարզիկներ ունենք։ Ավանդական կարատեի ֆեդերացիայի նախագահը Սուրեն Մաթևոսյանն է, նա ջանք չի խնայում այս մարզաձևը մեր երկրում զարգացնելու համար։

- Նարեկ, հետաքրքիր է, թե ինչպիսի մարզաձև է կարատեն։

- Կարատե - Դոն ինքնակատարելագործման գնացող մարդու ճանապարհ է։ Այն ունիվերսալ արվեստ է, որը շատ կարևոր, էական դեր է կատարում ոչ միայն մարդու առողջության, ֆիզիկական կոփվածության, այլ նաև նրա հոգևոր ու կամային հատկանիշների ձևավորման գործում։ Կարատեն հոգու, մտքի ու մարմնի ստեղծագործության ճանապարհ է, ու հենց դրանով է այն համարվում արվեստ, ինչը թույլ է տալիս մարդու հոգևոր ու ֆիզիկական հատկանիշների դաստիարակումը։

- Շնորհակալություն, Նարեկ, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ եմ շնորհակալ, անխափան գործունեություն Ձեր թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում