Հետայսու իմ և մերձավորներիս առնչվող հերյուրանքներին և ապատեղեկատվությանը հաջորդելու են իրավական գործընթացներ․Արթուր Հարությունյան
ԹեմաՀետայսու իմ և իմ մերձավորների առնչությամբ ԶԼՄ-երի և անհատների կողմից տարածվող բոլոր հերյուրանքներին և ապատեղեկատվությանը հաջորդելու են իրավական գործընթացներ(-քրեականից մինչեւ վարչական պատասխանատվություն)։ Այս մասին «Իրավունքի» հետ զրույցում հայտարարեց Արցախի նախկին պետնախարար Արթուր Հարությունյանը՝ անդրադառնալով մամուլում շրջանառվող լուրերին առ այն, որ իբր ինքը և իր ընտանիքը պատրաստվում են լքել Հայաստանը։
Հերքելով շրջանառվող լուրերը՝ Հարությունյանը ընդգծեց․ «Ես Հայաստանում եմ, ընտանիքս նույնպես։ Ոչ ես, ոչ ընտանիքս որևէ տեղ Հայաստանից գնալ չենք պատրաստվում։ Այդ լուրերը հերյուրանք են, ո՞րն է նման ապատեղեկատվություն տարածելու իմաստը»։
https://iravunk.com/sim/?p=274435&l=am/

