Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել վարկանիշային մրցաշարում
Սպորտ
Աթլետիկայի Հայաստանի հավաքականի առաջատար եռացատկորդ Լևոն Աղասյանն արծաթե մեդալ է նվաճել օլիմպիական չեմպիոն Օլգա Ռիպակովայի 9-րդ միջազգային մրցաշարում, որը կայացել է Ղազախստանում:
Կապանցի մարզիկը ցատկել է 16.26մ և գրավել երկրորդ տեղը: Մրցմանը մասնակցել է 8 երկրի ավելի քան 70 մարզիկ:
2015 թվականից անցկացվող ամենամյա մրցաշարն արտոնագրված է և ստացել է World Continental Bronze Tour կարգավիճակ, ինչպես նաև վարկանիշային է Օլիմպիական խաղերի համար:
https://iravunk.com/sim/?p=274433&l=am/