ՃԱՆՃԵՐԸ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԴՈՒՐՍ

Վերլուծություն

Նկատե՞լ եք`ինչքան ավելի երկար է Նիկոլը զբաղեցնում երկրի վարչապետի աթոռը, այնքան քիչ է  ֆեյսբուքով ասում «ժողովուրդ սիրում եմ ձեզ, հպարտանում եմ ձեզանով…» եւ այլն: Ժողովրդի  դյուրահավատ  եւ մտածելու  թույլ կարողություններով օժտված մասի համար այդ բառերը հնչեցվում էին  իշխանությունը զավթելու  եւ ընտրություններում ձայներ ստանալու համար: Թե ինչքանով է Նիկոլը սիրում ժողովրդին պարզ է դառնում, երբ նայում ես այդ խեղճ ու կրակ ժողովրդի առօրիային` մեծ մասը  ամփող, կիսասոված, շատերը անտուն ու անգործ եւ արդյունքում  Հայաստանից փախչող տասնյակ հազարավոր մարդիկ` ուր որ հնարավոր է` կլինի դա Ռուսաստան, թե Եվրոպա, թե Մեքսիակայով, որպեսզի հետո հանձնվեն ԱՄՆ-ին:

ԹԵՆԻՍ ԹԵ՞ ՊԻՆԳ-ՊՈՆԳ

Նիկոլի թիմի իրական  վերաբերմունքը ժողովրդին  ամենացայտուն կերպով ներկայացրեց  կիաստ-պռատ քաղաքապետ ընտրված Տիգրան Ավինյանը, որը օրերս խոսելով Օղակաձեւ այգու  մեջ թենիսի ակումբը քանդելու թեմայի շուրջ ուղղակիորեն ժողովրդին համեմատեց ճանճերի հետ` «բոլոր մնացածներին, ովքեր ճանճերի նման հավաքվել էին այս թեմայի շուրջ, որպեսզի որոշակի փոքրիկ քաղաքական դիվիդնետներ շահերին, չի ստացվելու»: Այսինքն, երբ մարդիկ անհանգստացած են իրենց իսկ մայրաքաղաքում սպորտային  կարեւոր  հաստատության, այն է` թենիսի կորտերի ապագայով, Ավինյանի ու ընդհանրապես` ՔՊ-ականների աչքերում նմանվում են ճանճերի, իսկ նրանց անհանգստությունը քաղաքական դիվիդենտ շահելու նապատակ ունի: Ապշեչուցիչ է, որ քաղաքացիական  հասարակություն իբր թե ստեղծող եւ այդ  իսկ պատճառով «Քաղաքացիական պայմանագիր» կոչվող կուսակցությունը  նորմալ քաղաքացիական դիրքրոշումը եւ այն արտահատող քաղաքացիներին այսքան գռեհիկ կերպով է գնահատում:

Իհարկե, հարց է ծագում, եթե իսկապես Ավինյան Տիգրանը որոշել է Օղակաձեւ այգին վերականգնել որպես հանրային այգի, արդյո՞ք այդտեղից կմաքրի, օրինակ` Գռզոյին պատկանող հսկայական շինությունները: Եվ արդյո՞ք այլ ռեստորաններ, հյուրանոցներ ու ակումբներ, որոնք  զբաղեցնում են Օղակաձեւ այգու  մեծ մասը  իսկապես քանդվելու են: Դժվար է հավատալ, որ  Ավինյանի «պլոճիկը» այդքան կա:

Ինչ վերաբերում է  թենիսի կորտերից քաղաքական դիվիդնետ  հանելու  մտքին, ապա գուցե Ավինյանի սլաքները  ուղղվում են  ԱԺ «Հայաստան» դաշինքին, որի ներկայացուցիչները այդ հարցը բարձրացրեցին Նիկոլի առաջ հարց ու պատասխանի ժամանակ: Սակայն այստեղ «Հայաստան» դաշինքը ավելի շատ կորցրեց դիվիդենտ, քան ստացավ, քանի որ Նիկոլը հարցը վերահասցեագրեց  հենց  քոչարյանական խմբակցությանը նշելով, որ այդ խմբակցության պատգամավորների մեջ պետք է փնտրել, թե ինչպես եղավ, որ պետական  բազմամիլիարդանոց  գույքը  առանց մեկ դրամ պետության գանձարան մուծելը անցավ  «Հայաստան» դաշինքի խմբակցության մեջ հայտնված պատգամավորի տնօրինման տակ: Հետաքրքիր է, որ «Հայաստան» խմբակցությունը այդպես էլ  ո՛չ հերքեց Նիկոլի մեղադրանքը, ո՛չ էլ արձագանքեց դրան: Արդյո՞ք դա ընդդիմության այսպիսի պասիվ կեցվածքը Նիկոլի ասածների  հաստատուման վկայությունն է եւ իրոք  քոչարյանական պատգամավորներից մեկը ժամանակին ճարպիկորեն օգտվել է Քոչարյանի հետ իր կապերից:

ԹԱՎՇՅԱ ՍԱՀՄԱՆԱԴՐԱՓՈԽՈՒԹՅՈՒՆ

Իսկ Նիկոլի վիճակը գնալով ավելի խոցելի է դառնում: Ադրբեւանի հետ փոխհարաբերությունները ոչ մի կերպ  չեն բարելավվում: Նիկոլը ընկած երկու կրակների արանքը` Արեւմուտքի եւ Ռուսաստանի, վերջնականապես խճճվել  իր արտաքին քաղաքականության մեջ: Թուրքերին եւ ադրբեջանցիներին անդադար զիջումները  առաջ են բերում թուրք-ադրբեջանական նորանոր պահանջներ: Այդ պահանջները  չեն սահմանափակվում  անկլավներից հայկական ուժերի դուրսբերմամբ եւ Ալիեւին փոխանցմամբ: Նիկոլի առաջ պահանջ է դրվել նաեւ փոխել սահմասնադրությունը: Այս կապացությամբ հունվարի 18-ին նա  ունեցավ  շատ խճճված  մի ելույթ, որի հիմնական միտքը այն էր, որ  պետք է ոչ թե սահմանադրական փոփոխություններ անել, այլ նոր սահմադրություն ընդունել:

Մենք արդեն նախորոք գրել էինք, որ Նիկոլը դա անում է Արեւմուտքի,  Թուրքիայի եւ Ադրբեջանի պահանջով: Այսպես 2021թ. սեպտեմբերի 27-ին Ալիեւը հայտարարեց. «Հայաստանը պետք է մշակի եւ ընդունի  նոր սահմանադրություն»: Ահա այս հանձնարարականն է, որը Ալիեւը չի էլ թաքցրել այսօր կատարում է Նիկիոլը: Եվ այդ հանձնարարականի կատարմանն է անցել  իբր թե անկախ Հայաստանի  վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը: Կարող է թվալ, թե Ադրբեջանին ինչ, թե ՀՀ սահմանադրության մեջ ինչ է գրված: Սական ոչ, Ադրբեջանի համար կարեւորագույն նշանակություն ունի, որ ըստ ՀՀ սահմանադրության Արցախը Հայաստանի անբաժանելի մասն է: Եվ հենց այդ կետն է, որ պահանջում է փոխել Ադրբեջանը:

Նիկոլը  սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ իր  չկապակցված  ու խրթին  մտքերը շարադրելիս  շեշտում է, թե սահմանադրության փոփոխությունը առնչվում է Հայաստանի արտաքին  անվտանգության  ապահովման հետ: Ավելին`« մենք պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և ավելի կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նոր պայմաններում»,- հայտարարում է Նիկոլը: Թվում էր, թե նոր սահմանադրությամբ չէ, որ կլուծվեն արտաքին անվտանգության ու աշխարհաքաղաքական խնդիրները: Սակայն այստեղ  Նիկոլը բացահայտեց իր ծրագիրը` նախ  սիրաշահելով Ադրբեջանին եւ Թուրքիային մուրալ խաղաղություն եւ երկրորդը սիրաշահել Արեւմուտքին: Ահա այստեղ է, որ նոր սահմանադրություն է պետք, որպեսզի դրա մեջ Արեւմուտքի թելադրանքով Նիկոլը ավելացնի երեք կետ.

  1. Հայաստանը հայտարարում է, որ  չեզոք պետություն է եւ որեւէ ռազմական դաշինքի մեջ չի մտնում: Այդ կետը ընդունելուց հետո  ՀՀ-ն դուրս է գալու ՀԱՊԿ-ից:
  2. Հայաստանի տարածքում չպետք է լինեն օտարեկրյա զորքեր: Այս կետը ընդունելուց հետո ՌԴ սահմանապահները եւ ՌԴ ռազմական բազան դուրս են հանվելու ՀՀ տարածքից, Թուրքիայի հետ սահմանը դառնալու է թափանցիկ, իսկ Իրանի սահմանի վերահսկողությունը վերցնելու են ՆԱՏՕ-ական ուժերը:
  3. Հայաստանը այլեւս չի հետապնդելու Ցեղասպանոթւյան միջազգային ճանաչման խնդիրը, որի դիմաց Թուրքիան  համաձայնվելու է Հայաստանի հետ ունենալ դիվանագիտական հարաբերություններ:

Որպես բոնուս Արեւմուտքին, ՀՀ սահմանադրությունից հանվելու է ընտանիքի այն ձեւակերպումը որտեղ նշված է, որ ընտանիքը դա կնոջ եւ տղամադրու միությունն է: Միասեռականների «ամուսնության» ճանապարհը  այդուհետ բացված է լինելու:

Իհարկե, այսպիսի նոր կետերով հանրաքվեն Նիկոլի համար անցկացնել բավականին բարդ խնդիր է: Նախ պետք կլինի ապահովել քվորում եւ բացի այդ պետք կլինի ապահովել կողմ ձայների մեծամասնություն: Այդ նպատակով է, որ Նիկոլի  քարոզչական խոսափողները  2024 թվականի  բյուջեով  ստացել են  ռեկորդային  մեծ գումարներ: Նրանց առջեւ խնդիր է դրված օրուգիշեր վարկաբեկել Ռուսաստանին եւ գովերգել Արեւմուտքը, Ֆրանսիան ու Թուրքիան:

Ահա այսպիսի  այսպիսի  զարգացումներով է հղի Նիկոլի թավշյա սահմանադրափոխությունը: Նահանջը շարունակվում է:

Ա. Հովհաննիսյան

https://iravunk.com/sim/?p=274409&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը