«Ինտերը»` Իտալիայի սուպերգավաթակիր (տեսանյութ)
Սպորտ
Իտալիայի սուպերգավաթի համար խաղում «Ինտերը» նվազագույն հաշվով հաղթեց «Նապոլիին» ու նվաճեց հերթական տիտղոսը։
Հանդիպման 91-րդ րոպեին հաղթական գոլի հեղինակ դարձավ Լաուտարո Մարտինեսը։
Հայաստանի հավաքականի նախկին կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միլանյան թիմի կազմում մասնակցեց ամբողջ հանդիպմանը։ Նա նվաճեց 23-րդ տիտղոսը կարիերայում։
47-ամյա իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորությամբ «Ինտերը» նվաճեց 5-րդ տիտղոսը։