Հունվարի 27-ին նոր ցիկլոն կգա Հայաստան, որը ևս տեղումնաբեր կլինի. Սուրենյան

Եղանակ

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի հաղորդմամբ՝ Հայաստանին է մոտենում նոր ցիկլոն։

Խոսելով առաջիկայում սպասվող եղանակի և այս ցիկլոնի ազդեցության մասին՝ Կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է՝ սա միջերկրական ծովի ավազանից մոտեցող բավականին ակտիվ ցիկլոն է՝ հավելելով՝ «երբ որ ձմեռը ձյուն է գալիս, նորմա՞լ է, թե՞ աննորմալ»։

«Այն մինչև հունվարի 24-ի առավոտյան մնալու է մեր հանրապետության տարածքում։ Բացի ցիկլոնի ներթափանցումից, հյուսիս-արևելքից, առաջիկա ժամերից սկսած, ներթափանցելու են արտկտիկական ցուրտ օդային հոսանքներ, ինչով պայմանավորված՝ երեկոյան ուշ ժամերից և առաջիկա գիշերից ու վաղը ցերեկվա ողջ ընթացքում հանրապետության ամբողջ տարածքում տեղումները լինելու են ձյան տեսքով։ Երևանում, հատկապես բարձրադիր գոտիներում կանխատեսվում է, որ առաջիկա օրվա ընթացքում կձևավորվի 10-15 սմ բարձրությամբ ձնածածկույթ, ճանապարհներին՝ մերկասառույց»,- մանրամասնում է նա:

Ցուրտ օդային հոսանքների ներխուժմամբ պայմանավորված՝ օդի ջերմաստիճանը հունվարի 22-ի ցերեկը, 23-ին աստիճանաբար կնվազի 7-9, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 14-16 աստիճանով։

Սուրենյանի խոսքով՝ եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային․ «Եթե ջերմաստիճանը նվազի, ապա որոշակի առումով կմոտենանք կլիմայական նորմային։ Այս պահի դրությամբ 10-12 աստիճանով օդի ջերմաստիճանը կլիմայական նորմայից բարձր է»։

Ըստ նրա՝ տեղումները հունվարի 24-ին կդադարեն, բայց հունվարի 27-ին կգա հաջորդ ցիկլոնը, որը ևս տեղումնաբեր կլինի։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Գառնի Պետրոսյանն էլ մեզ հետ զրույցում ընդգծում է՝ նման եղանակը որևէ անհանգստություն չպետք է առաջացնի գյուղատնտեսների շրջանում, որևէ կանխարգելիչ միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտություն չկա։

«Ընդհանուր առմամբ այս տարվա աշնան ժամանակահատվածում և դեկտեմբերից մինչև հունվարի 22-ը ընկած ժամանակահատվածում գրանցվել է բարձր ջերմային ռեժիմ։ Այս պայմանները ևս ցանկալի չեն, բայց էական բացասական հետևանքներ չեն գրանցվել, պարզապես տեղումների ոչ բավարար քանակությունը անցած ամիսների ընթացքում մտահոգիչ է։ Կարող է այդ առումով խնդիրներ ունենանք, բայց դեռ վերջնական կանխատեսումներ անելը վաղ է։ Առջևում բավականին երկար ժամանակահատված կա, և պետք է հասկանանք, թե որքան ջրապահովվածություն կունենանք»,- ասում է նա։

Իսկ եղանակի այս փոփոխությունը նա որպես ցանկալի երևույթ է համարում, քանի որ բարձրադիր գոտում ձյան ծածկ կձևավորվի, աշնանացան հացահատիկային մշակաբույսերը պաշտպանված կլինեն, ինչը շատ կարևոր է. «Կլիմայական տարածքում, հատկապես Շիրակի մարզում, աշնանացան հացահատիկային ցանքատարածքները բաց վիճակում են, կարևոր է, որ հողում խոնավություն կուտակվի։ Եթե խոսում ենք 14 աստիճան նվազման մասին, ապա դա որևէ վտանգ չի կարող առաջացնել, որովհետև հասել ենք մի ջերմաստիճանի, որը այս ժամանակահատվածում սովորաբար գրանցվում է»։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում