Արսեն Ջուլֆալակյանը վերսկսել է մարզիկի կարիերան և հանդես է գալիս այլ երկրի դրոշի ներքո
Սպորտ
Հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի հավաքականի նախկին անդամ, օլիմպիական փոխչեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը վերսկսել է մարզիկի կարիերան ու մտադիր է մասնակցել Փարիզ-2024 Օլիմպիական խաղերին։
Insidethegames-ի փոխանցմամբ՝ հայ ըմբիշը փոխել է մարզական քաղաքացիությունը և 2024 թվականից ներկայացնում է Արգենտինան։3շ 36-ամյա ըմբիշն արդեն մրցաշարի է մասնակցել Փարիզում, ու Արգենտինայի համար նվաճել արծաթե մեդալ։
Արսեն Ջուլֆալակյանն օլիմպիական ուղեգրի կարող է պայքարել Պանամերիկյան որակավորման մրցաշարում, որը կկայանա փետրվարի 28-ից մարտի 1-ը մեքսիկական Ակապուլկոյում։
Հիշեցնենք, որ Ջուլֆալակյանը կարիերան ավարտելու մասին հայտարարել էր 2021 թվականին։
https://iravunk.com/sim/?p=274393&l=am/