ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ՈՃԻ ԱՆՎԱՆԻ ԸՄԲՇԱՄԱՐՏԻԿ ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻ ԾՆՆԴՅԱՆ ՕՐՆ Է

Սպորտ

Այսօր, հունվարի 22-ը, հունահռոմեական ոճի անվանի ըմբշամարտիկ, Աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, Մ23 Աշխարհի և Եվրոպայի չեմպիոն ՄԱԼԽԱՍ ԱՄՈՅԱՆԻ ծննդյան օրն է, 25-րդ տարեդարձն է նշում։

Iravunk. com -ի մարզական թղթակիցը կապ է հաստատել ու զրուցել օրվա հոբելյարի հետ։

- Ողջույն, Մալխաս ։ Շնորհավորում ենք ծննդյան տարեդարձի առթիվ, նորանոր նվաճումներ մաղթում ։

- Շատ շնորհակալ եմ ։Ամենակարևորը, կուզենամ, որ խաղաղություն լինի մեր երկրում։

- Մալխաս, ինչպես կամփոփես անցած տարին։

- Շատ հաջող տարի էր ինձ համար, միայն մի բացթողում, Աշխարհի առաջնության ժամանակ ոսկե մեդալ չնվաճեցի։ Կարողացա նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը, իրականացրի գլխավոր նպատակս Օլիմպիական խաղերի ուղեգիր նվաճելով։ Շատ ափսոս, որ Աշխարհի առաջնությանը միայն բրոնզե մեդալով բավարարվեցի։ Նշեմ, որ կարող էի ավելին անել, միջին գնահատական կտամ մրցաշրջանի ընթացքում իմ գրանցած արդյունքներին։ Իսկ որպես տարվա ամենամեծ ձեռքբերում, կարող եմ առանձնացնել Եվրոպայի առաջնությունում գրանցած հաղթանակս։ Անչափ ուրախացա, որ կրկնակի չեմպիոնի տիտղոս նվաճեցի։ Նշեմ, որ Աշխարհի առաջնության ժամանակ բրոնզե մեդալ նվաճել եմ զուտ իմ սխալի պատճառով։ Կիսաեզրափակչում ադրբեջանցի հակառակորդիս հետ սխալ հնարք կիրառեցի։ Սխալ թույլ տվեցի, իսկ մրցագորգը ինձ չներեց, ինչպես նաև տակտիկապես սխալ գոտեմարտ անցկացրի։ Ամեն դեպքում, յուրաքանչյուր պարտություն իմն է, իմ մեղքով է, հենց դրա համար էլ զրկվեցի Աշխարհի չեմպիոնի տիտղոսից։

- Մալխաս, այնուամենայնիվ, քեզ հաջողվեց նվաճել այս տարի Փարիզում կայանալիք Օլիմպիական խաղերի ուղեգիր։

- Փառք Աստծո, ինձ դա հաջողվեց։ Շատ շնորհակալ եմ Աստծուն, որ այսօր ունեմ այդ ուղեգիրը։ Երբ 82 կգ քաշային կարգում դարձա Աշխարհի չեմպիոն, որոշեցի, որ հաջորդ պայքարս պիտի լինի Օլիմպիական ուղեգրի համար։ Իմ առջև խնդիր եմ դրել, մինչև Օլիմպիական խաղերը ուղղել բոլոր թերություններս, պատրաստվել բոլոր մրցակիցների դեմ ու իրականացնել իմ մանկության երազանքը։

- Իսկ այս Նոր տարվա անելիքների մասին ինչ կասես։

- Օլիմպիական տարում երազում եմ դառնալ Օլիմպիական խաղերի չեմպիոն, նաև կձգտեմ երրորդ անգամ նվաճել Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։ 20 օր անց կմեկնենք Ռումինիա, մասնակցելու Եվրոպայի առաջնությանը։ Այս տարին, Վիշապի տարին թող լինի խաղաղության, երազանքների իրականացման տարի, Փարիզից էլ շատ մեդալներ նվաճենք։

- Շնորհակալություն, Մալխաս, մեզ ժամանակ տրամադրելու համար։

- Ես էլ շատ զգացված եմ, անխափան գործունեություն «Իրավունք» թերթին։

Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում