ԲԱՄԲԱՍԱՆՔ
Բամբասանք
Նիկոլը ակտիվորեն նախապատրաստվում է թուրքական սահմանի բացմանը: Նա հանձնարարել է Էդմոն Մարուքյանին, որպեսզի համոզի սահմանամերձ բնակավայրերի բնակչությանը, թե ինչքան լավ կլինի, եթե ռուս սահմանապահները հեռանան, իսկ Թուրքիայի հետ բացված սահմանով սկսվի առեւտուրը: Մարուքյանը քարոզում է Թուրքիայի հետ «ախպերություն»:
Սակայն սահմանամերձ բնակավայրերի բնակիչները Մարուքյանին ոչ մի կերպ չեն ուզում հասկանալ եւ ոչ մի կերպ չեն ոգեւորվում հայ-թուրքական սահմանի բացումից: Մի շարք բնակավայրերում Մարուքյանը հանդիպումներից հետո հեռացել է ձեռնունայն: Այս ամենը խիստ զայրացրել է Նիկոլին, ով Մարուքյանին հայտարարել է, որ ապագա ԱԺ-ում «Լուսավոր Հայաստանի» համար կանաչ լույս չի վառելու:
https://iravunk.com/sim/?p=274384&l=am/