Երեւանի ավագանու անդամը իրեն ուղղված սպառնալիքների պատճառով հեռացել է երկրից

Ներքաղաքական

Մամուլում վերջին օրերին լայնորեն տարածվեց տեղեկատվություն, որ Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ, ազատամարտիկ ՆԱՐԵ ՍՈՍԵՆ` Նարինե Հայրապետյանը, դիմել է ոստիկանության Նոր Նորքի բաժին` հայտնելով, որ հունվարի 15-ին՝ ժամը 09։30-ի սահմաններում, Թոթովենց փողոցից իրեն անհայտ անձինք ստիպողաբար նստեցրել են անհայտ մակնիշի ավտոմեքենա, փակել են աչքերը, ապա տեղափոխել իրեն անծանոթ անհայտ վայր, որտեղ հանդիպել է 60-65 տարեկան տղամարդու հետ։ Այդ տղամարդը, քաղաքական գործունեությամբ պայմանավորված, զրույց է ունեցել իր հետ, ինչից հետո նույն անձինք նույն ձեւով նրան հետ են տարել Աբովյան փողոց, իջեցրել մեքենայից եւ հեռացել։ Այս պատմության մեջ զարմանալի է այն, որ ոստիկանությունը լռել է օրեր շարունակ, եւ տեղեկատվությունը հայտնվել է մամուլում ոչ պաշտոնական աղբյուներով:

Ինչ է տեղի ունեցել իրականում, «Իրավունք»-ը փորձեց պարզել անձամբ Նարե Սոսեից, սակայն մեր զանգերը մնացին անպատասխան: Իսկ «Մայր Հայաստան» դաշինքին մոտ կանգնած մեր աղբյուրները փաստեցին, որ վերոնշյալը համապատասխանում է իրականությանը, այդ մասին խմբակցությանը հայտնել է հենց Նարե -Սոսեն: Ավելին` միեւնույն ժամանակ, տեղեկացրին, որ սպառնալիքների ներքո նա ստիպված է եղել հեռանալ երկրից` ապաստանելով ՌԴ-ում:

Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 191-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով՝ մի խումբ անձանց կողմից անձին առեւանգելու հանցակազմով։

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում