«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Երբեք չէի պատկերացնի, որ ինձ բախտ կվիճակվի վերջին անգամ ներկայացնել բեմում Արա Մարտիրոսյանին. Մհեր Արմենիա

Մշակութային

Լրացավ 40-րդ օրը, ինչ մեզ հետ չէ երգիչ Արա Մարտիրոսյանը… Մահվանից ընդամենն օրեր առաջ նրան բեմից վերջին անգամ ներկայացրեց ՀՀ վաստակավոր արտիստ ՄՀԵՐ ԱՐՄԵՆԻԱՆ (Մեսրոպյան), ինչի մասին նա մանրամասներ պատմեց «Իրավունքի» հետ զրույցում:

— Արա Մարտիրոսյանն իր մահվանից մի քանի օր առաջ Ձեր եւ հայկական աստղաբույլի մյուս արտիստների հետ միասին մասնակցում էր «Տաշի շոու» ամենամյա երաժշտական մրցանակաբաշխությանը: Իսկ հետո տեղի ունեցավ անդառնալին… Ի՞նչ կասեք այս մասին:

— Ճիշտն ասած, մինչեւ հիմա շոկի մեջ եմ: Դեռ հավատս չի գալիս, որ Արա Մարտիրոսյանն այլեւս մեզ հետ չէ: Աստված նրա հոգին լուսավորի… Մենք կորցրինք եւս մի շատ տաղանդավոր երգչի, երաժշտի, արտիստի: Երբեք չէի պատկերացնի, որ իր մահից մի քանի օր առաջ Մոսկվայում «Տաշի շոու» մրցանակաբաշխությանը հենց ինձ բախտ կվիճակվի նրան վերջին անգամ ներկայացնել բեմում: Այդ միջոցառումից հետո՝ երկու-երեք օր անց, նա մեզ հրաժեշտ տվեց:

— Այդ օրը կուլիսներում, բնականաբար, շփումներ եղել են, ի՞նչ էր ասում, ինչպիսի՞ տրամադրություն ուներ:

— Այդ օրը տխուր էր, ես ցավակցեցի նրա մայրիկի մահվան կապակցությամբ եւ նկատեցի, որ աչքերի մեջ, կարծես թե, կրակը մարել էր: Չեմ կարող ասել, որ կոնկրետ ես Արայի հետ մտերիմ ընկերներ ենք եղել, պարզապես, շատ լավ գործընկերներ էինք, բազմիցս հանդիպել ենք տարբեր միջոցառումների, առիթների, համերգային ծրագրերի ժամանակ, եւ միշտ հարգել եմ նրա արած աշխատանքը: Բայց ճանաչելով իր տեսակը՝ հիմա, երբ հետ եմ նայում, հասկանում եմ, թե ինչ էր կատարվում իր հետ: Որքանով տեղյակ եմ, նա շատ էր կապված իր մայրիկի հետ, նաեւ գիտեմ, որ մեր սիրելի Հայկոյի մահը նույնպես նրա վրա շատ էր ազդել, այսքան կորուստներին սիրտը չդիմացավ: Նա ուներ սրտի հետ կապված առողջական խնդիր. ստենդներ էր դրված սրտի մեջ: Եղել են դեպքեր, որ նա իրեն վատ է զգացել, բայց առողջական լուրջ խնդիրներին ավելացան նաեւ հոգեվիճակը, ապրումները, եւ այլեւս չդիմացավ…

— Արա Մարտիրոսյանի մահից հետո՝ լայնորեն քննարկվում էր, թե ինչո՞ւ նրա հուղարկավորության արարողությունը եղավ Օպերային թատրոնից, եթե ՀՀ վաստակավոր արտիստի կոչում չուներ, եւ ինչո՞ւ նրան ուղեկցում էին ոչ թե ընկերները, այլ` հնդիկները: Ինչպե՞ս եք վերաբերվում այս ամենին:

— Համարում եմ աբսուրդ ու անիմաստ խոսակցություններ: Մեր հասարակությունը, ցավոք, չգիտես ինչու, մահացած մարդուց հետո շատ է դնում-վերցնում, թե ինչու այսպես արվեց կամ ինչու այնպես չարվեց: Ես երբ փոքր էի, հիշում եմ` տատիկս սովորեցնում էր, որ ընդհանրապես մահացած մարդու հետեւից չեն խոսում: Կարող ես նրան միայն հիշել, բայց ոչ դնել-վերցնել, թե ինչու այսպես չհուղարկավորվեց, ինչու այս դահլիճից հրաժեշտ տվեցին: Մարդն էլ չկա, այլեւս որքանո՞վ է ակտուալ իր մահվան հետ կապված ինչ-որ անկապ, անհիմն մեկնաբանություններ գրելը սոցցանցերում: Մեր սոցցանցերը վաղուց դեգրադացվել են, կորցրել են ազգային, ընտանեկան, մարդկային արժեքները: Պարապ մարդկանց մեկնաբանություններն ու ծավալած քննարկումները համարում եմ աբսուրդ, որը ցույց է տալիս սոցցանցային հասարակության որոշակի շրջանակի դեգրադացված լինելը:

— Մեր շոու-բիզնեսը սկսել է գնալով ավելի ու ավելի աղքատանալ, բացակաների տեղը չի համալրվում նորերով, ինչո՞ւ:

— Արայի, Հայկոյի, Արթուր Գրիգորիչի տեսակները շատ հազվագյուտ են: Մեր սերունդը տվել է այդպիսի արտիստներ, որոնց բացակայությունը չի լցվում, որովհետեւ նոր սերնդի երգիչ-երաժիշտներն այդքան տաղանդավոր, խարիզմատիկ չեն, այդքան անհատականություն չեն: Ոչ ոք չի կարող այս անունների տեղը լրացնել, որովհետեւ նրանք լրիվ ուրիշ էին, ուրիշ երաժշտական դաստիարակության մարդիկ էին: Այսօրվա երիտասարդ սերունդը, իմ կարծիքով՝ այդքան էլ ասելիք չունի երաժշտական առումով, որն ունեին կամ ունեն իմ սերնդակիցները:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան