«Զենիթը» ցանկանում է ձեռք բերել Տիկնիզյանին
Սպորտ
Ռուսական «Զենիթը» մտադիր է նոր ձախ պաշտպան ձեռք բերել առաջիկա ամիսների ընթացքում, քանի որ հեռացրել է գլխավոր թիմից Դանիլ Կրուգովոյին, որն ամռանը փոխելու է ակումբային գրանցումը։
Sport24-ը գրում է, որ «Զենիթի» ամենացանկալի թեկնածուներից մեկը Նաիր Տիկնիզյանն է: Հայաստանի հավաքականի և «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 23 խաղում դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:
https://iravunk.com/sim/?p=274313&l=am/