Սպերցյանի խաղից ելնելով` ՌՊԼ-ի թիմերը սկսեցին այլ կերպ խաղալ «Կրասնոդարի» դեմ. Դավիդյան
Սպորտ
«Կրասնոդարի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի առաջին մարզիչ Մխիթար Դավիդյանը խոսել է այս տրանսֆերային պատուհանի ընթացքում ֆուտբոլիստի՝ եվրոպական ակումբ տեղափոխվելու հավանականության մասին։
«Դժվարանում եմ գնահատել Սպերցյանի՝ այս ձմռանը Եվրոպա տեղափոխվելու շանսերը։ Դա կախված է Էդիկի և հենց «Կրասնոդարի» ցանկություններից: Հիմա նրանք չեմպիոն դառնալու լավ հնարավորություն ունեն, իսկ Էդիկն այն խաղացողն է, որը կարող է օգնել թիմին։ Ես հավատում եմ, որ նրա մակարդակը թույլ է տալիս տեղափոխվել «Յուվենտուս»։
Սպերցյանը պրոֆեսիոնալ է։ Նա այժմ հիանալի պայմաններ ունի առաջադիմելու և ուժեղանալու համար, և դա այն է, ինչ նա անում է: «Կրասնոդարի» դեմ ՌՊԼ-ի թիմերը սկսեցին այլ կերպ խաղալ՝ ուշադրություն դարձնելով Սպերցյանի խաղին։ Թիմը նրա համար առաջին տեղում է, և դա Սպերցյանի արժանիքն է»,- Դավիդյանի խոսքն է մեջբերել Metaratings.ru-ն։
https://iravunk.com/sim/?p=274272&l=am/