Կամո Հովհաննիսյանը` «Արարատ-Արմենիայի» ֆուտբոլիստ
Սպորտ
«Արարատ-Արմենիան» հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Ակումբին է միացել Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Կամո Հովհաննիսյանը։
Կամոն «Փյունիկի» սան է։ Կարիերայի ընթացքում հանդես է եկել բելառուսական «Տորպեդո Ժոդինոյում», ինչպես նաև ղազախական «Ժետիսու», «Կայրաթ» և «Աստանա» ակումբներում։ Հայաստանի ազգային հավաքականում վերջինս անցկացրել է 78 խաղ և հեղինակել 3 գոլ։
https://iravunk.com/sim/?p=274271&l=am/