Կուսակցական չեմ եղել, չեմ լինի, բայց շարունակելու եմ ավագանու աշխատանքը ` Վարդան Ղուկասյանի հետ. Նանա Սարգսյան

Տեսանյութեր

«Հանրային Ձայն»-ի պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն իր կողմից հրավիրված համաժողովի ժամանակ ներկա կուսակցականների համար շրջադարձային հայտարարությամբ հանդես եկավ: Նա ասաց, որ որոշել է իր արած-դրած, ստեղծած կուսակցությունից հրաժարվել ու ստեղծել նորը՝ «Դեմոկրատիա, օրենք եւ կարգապահություն» (ԴՕԿ) կուսակցությունը։ Իր այս որոշումը Վ. Ղուկասյանը բացատրեց նրանով, որ չի ցանկանում ամբողջությամբ իշխանության ձեռքի տակ գտնվող, «Հանրային Ձայնն» իրենով արած եւ կուսակցությունը ներսից պայթեցնելու փաստի առաջ կանգնեցրած անազատության մեջ գտնվող Արտակ Գալստյանի հետ մտնել դատական քաշքշուկների մեջ, քանի որ դատական հայց ունեցող կուսակցությունը չի կարող գրանցվել՝ հնարավոր առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։ Տեղի ունեցած համաժողովի, Վ. Ղուկասյանի որոշման եւ այս իրավիճակում Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության հետագա ճակատագրի մասին «Իրավունք»-ը զրուցեց խմբակցության անդամ ՆԱՆԱ (ԱՄԱԼՅԱ) ՍԱՐԳՍՅԱՆԻ հետ:

- Թեպետ Դուք «Հանրային Ձայն» կուսակցության անդամ չեք, այդուհանդերձ, լինելով համանուն խմբակցության անդամ՝ ի՞նչ դիրքորոշում ունեք Վարդան Ղուկասյանի հնչեցրած հայտարարության եւ առհասարակ այս քաղաքական ուժի ներսում կատարվածի վերաբերյալ:

- Բազմիցս ասել եմ եւ եւս մեկ անգամ ընդգծում եմ՝ ես կուսակցության անդամ չեմ, չեմ եղել ոչ մի կուսակցությունում եւ չեմ լինի երբեւէ: Այո՛, խմբակցության ավագանու անդամ եմ, աշխատել եմ եւ շարունակելու եմ աշխատել Վարդան Ղուկասյանի հետ: Եկեք ընդունենք այն ճշմարտությունը, որ թեպետ սկզբում երկուսով համագործակցել են, փորձել են միասին աշխատել, բայց Արտակ Գալստյանի անձնական ամբիցիան բերեց նրան, ինչի ականատեսն ենք: Իսկ այն, որ ես մասնակցում էի Վարդան Ղուկասյանի հրավիրած համաժողովին եւ նաեւ գրքի շնորհանդեսին, արդեն շատ բանի մասին է խոսում: Ինչ վերաբերում է նրան, որ պարոն Ղուկասյանը նոր կուսակցություն է բացում ԴՕԿ անունով, ինձ համար էլ էր անակնկալ:

- Համաժողովին ներկա չէր Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը: Պարզվեց՝ հենց այդ ժամին նրան հրավիրել էին Քննչական կոմիտե: Ի՞նչ կասեք այս մասին, որովհետեւ համաժողովի ժամանակ նկատեցինք Ձեր արցունքները…

- Մինչ համաժողովը պարոն Ավագյանի հետ խմբակցությունում էինք, պատրաստվում էինք բոլորով գալ: Բայց, փաստորեն, նա ինձ խնայեց, որպեսզի չհուզվեմ եւ նաեւ չխոչընդոտվի համաժողովին իմ մասնակցելը եւ չասաց, որ իրեն արդեն քննչական են կանչել ու ստիպված է գնալ այնտեղ: Երբ համաժողովի ժամանակ այս մասին տեղեկացա, իսկապես. չկարողացա զսպել արցունքներս: Չգիտեմ՝ ինչ է կատարվում, բայց եթե այս կերպ Արտակ Գալստյանը մուռ է հանում, շատ վատ է անում:

- Ի դեպ, ճի՞շտ են այն խոսակցությունները, որ գտնվելով անազատության մեջ՝ Արտակ Գալստյանը գումար է ուզել ավագանիներից՝ հեռախոսը լիցքավորելու համար, մինչդեռ հիմա փաստացի ավագանու անդամներն իր պատճառով հայտնվեցին անհարմար իրավիճակում:

- Ես հստակ ասեմ ու մեկընդմիշտ փակենք այս թեման։ Գալստյանը երբեւէ ինձնից գումար չի խնդրել։ Անգամ երբ ցանկացել եմ որեւիցե սնունդ կամ անհրաժեշտ որեւէ պարագա ուղարկել, թույլ չի տվել։ Մնացածի մասով ոչինչ ասել չեմ կարող։ Դա տղայական հարց է ու եթե անգամ եղել է, ապա շատ նորմալ է, որ տղաները ծխախոտ կամ որեւիցե բան են ուղարկել։ Ընկերությունը նման կերպ է լինում, իսկ թե ինչպես պատասխանեց Արտակ Գալստյանն, արդեն չմեկնաբանեմ։ Ընկերությունը միակողմանի չի լինում, ու ես տեղի ունեցածն անձնական վիրավորանք եմ նաեւ ընդունում՝ չնայած նրան, որ ինքն ինձ չի վիրավորել եւ չի փորձել դեռ վնասել, թեպետ դրա առիթը չունի։

- Իսկ ի՞նչ է լինելու Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ճակատագիրը հետայսու:

- Մենք շարունակելու ենք աշխատել նույն տեմպերով, ինչպես աշխատել ենք մինչ օրս՝  լինելով կապի մեջ պարոն Ղուկասյանի հետ: Ամանորից մինչեւ այսօր արդեն իսկ բավականին շատ հարցեր ենք լուծել: Այնպես որ, ամեն ինչ նորմալ է, աշխատանքները բնականոն հունով շարունակվելու են:

- Փաստացի Երեւանի ավագանիում «Հանրային Ձայն» խմբակցության անդամները շարունակելու ենէ գործել մի անունով, որի հետ այլեւս որեւէ կապ չունե՞ն:

- Թերեւս ստացվում է այդպես, բայց բոլորն էլ գիտեն, որ խմբակցությունը միշտ էլ եղել է Վարդան Ղուկասյանի քաղաքական ուժը: Մենք այդպես մտել ենք Երեւանի ավագանու կազմ, այդպես էլ շարունալելու ենք աշխատել:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274209&l=am/
Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ