Մոսկվան կտրուկ կոշտացնում է արտաքին կուրսը

Վերլուծություն

Ի­հար­կե, Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում կրքե­րի թե­ժա­ցու­մը Ա­լիե­ւի հա­մար կա­րող է հրա­պու­րիչ դարձ­նել հա­յաս­տա­նյան ուղ­ղութ­յամբ ռազ­մա­կան լու­ծում­նե­րը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=274194&l=am): Ա­ռա­վել եւս, որ այս­տեղ բա­նը հա­սել է Ի­րա­նի եւ թուրք-ա­զե­րիա­կան տան­դե­մի հա­վա­տա­րիմ դաշ­նա­կից­նե­րից մե­կի՝ Պա­կիս­տա­նի մի­ջեւ հար­ված­նե­րի փո­խա­նակ­ման: Գու­մա­րած, Ի­րա­նը հար­վա­ծեց նաեւ Սի­րիա­յում գոր­ծող ույ­ղու­րա­կան ծագ­մամբ ա­հա­բեկ­չա­կան խմբա­վոր­մա­նը, ո­րը հո­վա­նա­վոր­վում է Թուր­քիա­յից: Ինչ­պի­սի՞ն կլի­նի այս ա­մե­նի հետ կապ­ված թուրք-ա­զե­րիա­կան ռեակ­ցիան, դա Հա­յաս­տա­նի հա­մար եւս շատ կա­րե­ւոր հարց է: Չ­նա­յած, մյուս կող­մից, ույ­ղու­րա­կան ա­վա­զա­կախմ­բին հար­վա­ծե­լով, Ի­րա­նը ցույց տվեց, որ կա Չի­նաս­տա­նի հետ սերտ գոր­ծակ­ցութ­յուն, իսկ ա­հա Պա­կիս­տա­նի հետ կապ­ված, Ի­րա­նին ան­վե­րա­պահ ա­ջակ­ցությ­ւոն հայտ­նեց Հնդ­կաս­տա­նը: Այ­սինքն, այս եր­կու գի­գանտ­նե­րի մի­ջամ­տութ­յու­նը եւս Ան­կա­րան ու Բա­քուն չեն կա­րող հա­շիվ­նե­րից հա­նել:

­Գու­մա­րած դրան`այն, որ Ռու­սաս­տա­նից սկսել է Հա­յաս­տա­ն զեն­քի պա­շար­ներ գալ, դա եւս ո­րոշ բա­ներ ակ­նար­կում է: Նախ, Ա­լիե­ւի հա­մար դա ազ­դակ է, որ ան­կախ ա­մեն բա­նից, ե­թե Ռու­սաս­տա­նից դե­պի Հա­յաս­տան զենք է գնում, ու­րեմն հա­յաս­տան­յան ուղ­ղութ­յամբ ռազ­մա­կան լու­ծում­նե­րի հար­ցին պետք է շատ ա­վե­լի լուրջ նա­յել: Ա­ռա­վել եւս, որ դա նաեւ հու­շում է, որ Ռու­սաս­տա­նի ռազ­մաարդ­յու­նա­բե­րա­կան հա­մա­լիրն ար­դեն ու­նակ է ստեղ­ծել զեն­քի այն­պի­սի ծա­վալ­ներ, ո­րոնք բա­ցի ռազ­մա­ճա­կա­տա­յին սպա­ռու­մից, ար­դեն կա­րող են այլ ուղ­ղութ­յուն­նե­րով եւս ուղղ­վել:

Այս ա­մե­նի հետ մեկ­տեղ, ուկ­րաի­նա­կան թե­ման ա­ռա­ջին պլան մղե­լով, Մոսկ­վա­յից ե­կան ազ­դակ­ներ, ո­րոնք խոս­վում են ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կան կուր­սի էա­կան կոշ­տաց­ման մա­սին: Այս­պես, ըստ ՌԴ նա­խա­գա­հի՝ «Զե­լենս­կու խա­ղա­ղութ­յան բա­նա­ձե­ւը» ան­թույ­լատ­րե­լի պա­հանջ է բա­նակ­ցութ­յուն­նե­րի հա­մար: Այս­պի­սով, սա Ռու­սաս­տա­նի բա­նակ­ցա­յին լու­ծում պար­տադ­րե­լի ա­րեւմտ­յան ծրագ­րե­րի վերջ­նա­կան մեր­ժումն է, ին­չը են­թադ­րե­լի էր: Ա­պա Պու­տինն ա­վե­լաց­րեց. «Ե­թե հե­տա­գա­յում շա­րու­նակ­վի այն, ինչ հի­մա տե­ղի է ու­նե­նում… ա­պա ուկ­րաի­նա­կան պե­տա­կա­նութ­յա­նը կա­րող է ան­դառ­նա­լի, շատ լուրջ հար­ված հասց­վել»: Ուկ­րաի­նա­կան պե­տա­կա­նութ­յան կորս­տի մա­սին ակ­նարկ­ներ մինչ այդ ՌԴ նա­խա­գա­հը չէր հնչեց­րել: Հի­մա այդ մա­սին խո­սում է ու­ղիղ տեքս­տով, եւ ար­դեն միայն դա շատ լուրջ ակ­նարկ է:

Ա­ռա­վել եւս, որ ՌԴ նախ­կին նա­խա­գահ, ՌԴ Անվ­տան­գութ­յան խորհր­դի փոխ­նա­խա­գահ Դ­միտ­րի Մեդ­վե­դե­ւը փա­կագ­ծեր բա­ցեց, ո­րոնք հու­շում են, թե ինչ կա Պու­տի­նի նման հայ­տա­րա­րութ­յան տակ. «Ուկ­րաի­նա­յի գո­յութ­յու­նը մա­հա­ցու վտան­գա­վոր է ուկ­րաի­նա­ցի­նե­րի հա­մար: Եվ ես նկա­տի չու­նեմ միայն ներ­կա­յիս վի­ճա­կը, Բան­դե­րա­յի քա­ղա­քա­կան ռե­ժի­մը։ Ես խո­սում եմ ցան­կա­ցած, բա­ցար­ձակ ցան­կա­ցած Ուկ­րաի­նա­յի մա­սին։ Ին­չո՞ւ։ Պատ­մա­կան ռու­սա­կան տա­րածք­նե­րում ան­կախ պե­տութ­յան առ­կա­յութ­յու­նը մշտա­կան պատ­ճառ կդառ­նա ռազ­մա­կան գոր­ծո­ղութ­յուն­նե­րի վերսկս­ման հա­մար: Ան­կախ նրա­նից, թե ով է Ուկ­րաի­նա­յի ան­վան տակ գտնվող  քաղց­կե­ղա­յին  ա­ճի ղե­կին… Այդ իսկ պատ­ճա­ռով Ուկ­րաի­նա­յի գո­յութ­յու­նը ճա­կա­տագ­րա­կան է ուկ­րաի­նա­ցի­նե­րի հա­մար… Ընտ­րե­լով հա­վեր­ժա­կան պա­տե­րազ­մի կամ ընդ­հա­նուր պե­տութ­յան, ան­խու­սա­փե­լի մահ­վան կամ կյան­քի մի­ջեւ՝ ուկ­րաի­նա­ցի­նե­րի ճնշող մե­ծա­մաս­նութ­յու­նը (լավ, մի­գու­ցե բա­ցա­ռութ­յամբ նվա­զա­գույն թվով ցրտա­հար­ված ազ­գայ­նա­կան­նե­րը) ի վեր­ջո կընտ­րի կյան­քը…»:

­Կարճ ա­սած, ՌԴ-ի ներ­կա կուր­սը ուկ­րաի­նա­կան ան­կախ պե­տա­կա­նութ­յուն չի տես­նում. այդ տա­րածք­նե­րը ե­ղել են Ռու­սաս­տան եւ պետք է դառ­նան Ռու­սաս­տան: Հա­կա­ռակ դեպ­քում պա­տե­րազ­մը եր­բեք չի դա­դա­րի, ան­կախ այն բա­նից, թե ներ­կա պա­տե­րազ­մում ինչ կստո­րագր­վի: Ու այս­տեղ պարզ հարց է ա­ռաջ գա­լիս. իսկ նման տրա­մա­բա­նութ­յու­նը վե­րա­բե­րում է միայն Ուկ­րա­ի­նա­յի՞ն, թե եր­բեմ­նի ողջ Ռու­սա­կան կայ­սրութ­յան տի­րույ­թին, ո­րը 100 տա­րի ա­ռաջ դար­ձավ ԽՍՀՄ՝ ան­կախ պե­տութ­յուն­նե­րի տես­քով, որն էլ մաս­նատ­վեց ան­ցած դա­րի 90-ա­կան­նե­րի սկզբնե­րին: Ռու­սա­կան ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յան մեջ ԽՍՀՄ-ի փլու­զու­մից հե­տո միշտ էլ այդ եր­կընտ­րան­քը ե­ղել է՝ կենտ­րո­նա­նալ միայն ռու­սա­կան ներ­կա տի­րույթ­նե­րում կամ գնալ Կայ­ս­րութ­յան վե­րա­կանգն­մա­նը: Եվ երբ Մեդ­վե­դե­ւի կար­գի գոր­ծիչն Ուկ­րաի­նա­յի օ­րի­նա­կով այդ մա­սին խո­սում է այս­քան բա­ցա­հայտ, դա ակ­նարկ է, որ երկ­րորդ ուղ­ղութ­յու­նը սկսում է դառ­նալ գե­րիշ­խող: Ա­մեն դեպ­քում, մեկ բան հաս­տատ է՝ Ռու­սաս­տա­նը կտրուկ կոշ­տաց­նում է իր ար­տա­քին քա­ղա­քա­կա­նութ­յու­նը, եւ դա իր տակ հաս­տատ եր­կա­րա­ժամ­կետ հաշ­վարկ ու­նի:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում