Ադրբեջանցիները Արավուսի սահմանից 230 գլուխ ոչխար են գողացել.24News
ՀասարակությունՄոտ 230 գլուխ ոչխար են ադրբեջանցիները գողացել: Արոտի ժամանակ ոչխարները սահմանը մի քիչ անցել են, դե մերի դիմաց մոտիկ են, մոտիկացել են պոստին` 300 հատ ա եղել` 230-ը տարել են, 70 հատը հովիվը հետ ա բերել: Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեց Տեղ համայնքի ավագանու անդամ Արգամ Հովսեփյանը՝ հաստատելով մամուլում տարածվող տեղեկատվությունը, որ ադրբեջանցիները Արավուսի սահմանից ոչխարներ են գողացել:
Հարցին, իսկ կրակոցներ հնչե՞լ են, վիրավորներ կա՞ն, Հովսեփյանը նշեց. «Ոչ մի բան, չէ-չէ, ո՞վ կրակի կամ խի՞ կրակեն, հենա ոչխար ա էլի, տանում են, կրակի՝ ի՞նչ անի: Դե մեր կողմից էլ ինչպես գիտեք, ո՞վ է թողնում կրակեն»:
Միջադեպի առնչությամբ 24News-ը կապ հաստատեց Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի հետ, վերջինս նշեց. « Էս պահին խառն եմ չեմ կարող պատասխանել, նման դեպքերը ճշտեք ՊՆ-ից, կարճ կոնկրետ` ժամանակ չունեմ հաջողություն»:
Մենք միջադեպի կապակցությամբ դիմել ենք նաև ՀՀ ՊՆ, արձագանք լինելու պարագայում այն ևս կներկայացնենք:
Նյութի աղյուր՝ https://www.24news.am/news/323386

