Պապիկյանը պատրաստ է քննարկել մինչև 18 տարեկանը ՀՀ քաղաքացիություն ստացած անձանց զինծառայության թեման
ՀասարակությունՊաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հունվարի 17-ին խորհրդարանում կառավարության ժամին պատրաստակամություն է հայտնել քննարկել մինչև 18 տարեկանը ՀՀ քաղաքացիություն ստացած և այլ երկրում ծառայած անձանց զինծառայության թեման։
Հարցը վերաբերում է այն մարդկանց կատեգորիային, որոնք մինչև 18 տարեկանը ձեռք են բերել Հայաստանի քաղաքացիություն՝ պահպանելով այլ երկրի քաղաքացիությունը, որտեղև զինվորական ծառայություն են անցել նաև Հայաստանում նախատեսված ժամկետով, սակայն Հայաստանի սահմանը հատելիս. հայտնվել են քրեական հետապնդման կամ Հայաստանում պարտադիր զինվորական ծառայության երկընտրանքի առաջ։
Հարցը տված, Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանը հավելել է, որ այս խնդրի լուծումը կա։
Պապիկյանն իր հերթին նման քննարկում անցկացնելու պատրաստակամություն է հայտնել։

