Ինչ պայմաններով է ՀՀ-ն պատրաստ ճանապարհ տրամադրել Ադրբեջանին․ Փաշինյան

Հասարակություն

Կառավարության բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը։

Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին, թե տարածաշրջանում ստեղծված անվտանգային նոր իրավիճակում կառավարությունն ի՞նչ լուծումներ է առաջարկում։

«Անկախության գոյության ողջ ընթացքում Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը և տարածքային ամբողջականությունը չենք ֆիքսել և լղոզել ենք, ինչը ֆունդամենտալ խնդիր է։ Ես էլի եմ ասում՝ հարցին պետք է ճիշտ դիտանկյունից նայել։

Բոլոր գործողությունները ուղղված են և շարունակվում են ուղղված լինել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հաստատմանը և պաշտպանությանը, որովհետև ես կարող եմ նաև ձեզ ասել, որ ընդհանրապես անվտանգային մարտահրավերների մեջ ո՞րն է մեր ռազմավարական ընկալումը։ Մեր ռազմավարական ընկալումն հետևյալն է, որ մեր բոլոր դիրքորոշումները և ձևակերպումները պետք է հենվեն լեգիտիմության վրա։ Այսինքն՝ պետք է լինեն բացառիկ լեգիտիմ։

Ինչ վերաբերվում է պաշտոնական Բաքվից հնչող հայտարարություններին՝ ես դրանց հրապարակային արձագանքել եմ, բայց չեմ զլանա նաև ձեր հարցին ի պատասխան կոնկրետ ասել։ «Խաղաղության խաչմերուկ»-ը, ըստ էության, ներառում է ձեր հարցի պատասխանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը նաև պատասխանեց Բաքվից հնչող հայտարարությունների վերաբերվող հարցին՝ նշելով, որ հայկական կողմի հարցադրումներին ի պատասխան՝ Ադրբեջանը երկու հակադարձում է անում։

«Առաջին հակադարձումը հետևյալն է, որ եթե Հայաստանի Հանրապետությունը պատրաստ չի բացել ճանապարհները, ուրեմն Ադրբեջանը կօգտվի Իրանի տարածքով անցումից։ Եվ երկրորդ հակադարձումն այն է, որ ինչո՞ւ պետք է Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան անցման ժամանակ, որը 47 կիլոմետր է, տեղի ունենան ինչ-որ ստուգման գործընթացներ։ Մենք այս երկու արձագանքին պատասխանում ենք նույն կերպ՝ ինչ պայմաններով Իրանը տալիս է այդ ճանապարհը Ադրբեջանին, նույն պայմաններով Հայաստանը նույնպես պատրաստ է տալ։ Եվ եթե Հայաստանի տարածքով անցումը Ադրբեջանի հիմնական մասից դեպի Նախիջևան 47 կիլոմետր է, Իրանի տարածքով էլ 49 կիլոմետր է։ Եթե հսկողական գործառույթները ընդունելի են 49 կիլոմետրի համար, բնականաբար, չեն կարող ընդունելի չլինել 47 կիլոմետրի համար»,- եզրափակեց Փաշինյանը։

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի