«Իրավունք» թերթի տպագիր համարներ

Հայ ազգի հանդեպ այս իշխանության ունեցած թույնի եւ մաղձի արտահայտությունն էլ կոչումների վերացումն է. Ներսիսյան

Տեսանյութեր

Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ՝ 64 կողմ, 31 դեմ ձայներով ընդունեց ՀՀ պետական պարգեւների եւ պատվավոր կոչումների մասին օրենքում եւ հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթը: Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է չեղարկել պատվավոր կոչումները` թողնելով միայն «վաստակավոր կոլեկտիվ» կոչումը, քանի որ ոչ թե անհատին, այլ կոլեկտիվին է տրվում: Իսկ նախկինում տրված կոչումները, այդուհանդերձ, շարունակելու են գործել: Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ հետ:

— Այստեղ անգամ ասելու բան չկա` տհասություն տհասության հետեւից: Սրանց ընդունած բոլոր օրենքները եւ արարքները բացառիկ ազգադավ են: Իրենք թույնով են լցված հայ ժողովրդի նկատմամբ եւ ամեն ինչ անում են, որպեսզի ցավ պատճառեն, տհաճ իրավիճակ ստեղծեն: Ինձ այս ամենն առանձնապես չի զարմացնում, որովհետեւ հասկանալի է, որ սրանց հոգիները չար է եւ մաղձից բացի` հայ ժողովրդի հանդեպ նրանք որեւէ այլ զգացում չունեն: Այդ թույնի եւ մաղձի արտահայտությունն էլ նաեւ այն է, որ վերացնում են կոչումները: Չգիտեմ` ում են խանգարում կոչումները: Եթե կոչում ունեցող մարդիկ գումար ստանային դրա համար, կմտածեի, որ վերացնում են, որպեսզի գումարներ տնտեսեն կամ այդ գումարներն էլ ավելացնեն իրենց ֆանտաստիկ պարգեւավճարներին: Բայց այդ մարդիկ, որոնք կոչումներ ունեն, դա ընդամենն իրենց տարիների վաստակի գնահատականն է եւ գումար չեն ստանում դրա դիմաց: Ինչո՞վ է խանգարում իրենց: Մնում  է մտածել, որ ուղղակի այնքան չար են, որ չեն կարողանում հանգստանալ եւ անվերջանալի ավերածություն են անում բոլոր ոլորտներում:

— Օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե այդ կոչումները խաթարում են կադրային քաղաքականությունը, հանրային համերաշխությունը: Ինչո՞վ են վաստակավոր եւ ժողովրդական արտիստները խաթարել հանրային համերաշխությունը:

— Հանրային համերաշխությունը 2018 թվականին խաթարվեց հենց իրենց ձեռքով, երբ ազգը բաժանեցին սպիտակների եւ սեւերի: Սա ծիծաղելի է: Ուրիշ ինչ կարելի է սպասել մի իշխանությունից, որը կարողացավ հանձնել մեր հայրենիքի մի մասը եւ ամեն ինչ անում է, որպեսզի վերացնի Հայաստանը: Այս մահաբեր իշխանությունը կոնկրետ գնում է նրան, որ մի հայ թողնեն, այն էլ թանգարանում, ինչպես հարյուր տարի առաջ էին ասում:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հ.Գ.– Հարցազրույցն ամբողջությամբ դիտե՛ք տեսանյութում.

Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան