Իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել եվ սրվել. Տիգրան Աբրահամյան

Ներքաղաքական

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար ՏԻԳՐԱՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ, անդրադառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի վերջնագրերով հռետորաբանությանը, ասաց, որ կա Ադրբեջանի կողմից կոնկրետ պահանջ, որը իջեցված է  Հայաստան-Ադրբեջան բանակցային օրակարգում:

— Ադրբեջանը շատ պարզ ասում է` ինչին կարող եմ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ խաղաղ ճանապարհով, ինչին հնարավոր չեղավ հասնել խաղաղ ճանապարհով, գնալու եմ պատերազմական գործողությունների: Այն սկզբունքը, որն Ադրբեջանը դրել է  Հայաստանի հետ բանակցություններում, կարծում եմ` որոշակի փոքր փոփոխություններով արդեն մի քանի տարի է` առկա է: Այնպես որ, չեմ կարծում, թե Ադրբեջանի նախագահի վերջին հայտարարությամբ տեղի է ունեցել սկզբունքների կամ ընդհանուր ճանապարհի առումով շատ մեծ փոփոխություն: Ադրբեջանի իշխանությունները նաեւ որոշակի գաղտնազերծումներ են անում` բանակցային գործընթացի տարբեր էլեմենտների հետ կապված:  Գործընթացն այնպիսին է, որ, բնականաբար, ենթադրում է կա՛մ  Հայաստանի կողմից նոր, շատ ավելի մեծ տարածքային զիջումներ, կա՛մ կլինի երկրորդ տարբերակը, որն, իհարկե, որեւէ ձեւով բացառելի չէ, Ադրբեջանը կգնա հերթական արկածախնդրության ճանապարհով:

—  Նիկոլ  Փաշինյանն առաջարկում է, որ «խաղաղության պայմանագրի» մեջ կարող է տեղ գտնել սպառազինության վերահսկողության մասին դրույթ: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այդ առաջարկը շատ հեղհեղուկ է, եւ շատ բան կախված է նրանից, թե իրականության մեջ դրա տակ ինչ ես հասկանում։  Կան նաեւ միջազգային ռեեստրներ, օրինակ, ՄԱԿ-ի ռեեստրները, որ ցանկացած պետություն ներկայացնում է իր հնարավոր մատակարարումները: Իհարկե, տարիները ցույց են տվել, որ կոնկրետ Ադրբեջանը, եւ դա միայն Ադրբեջանին չի վերաբերում, համապատասխան թվերը պատշաճ ձեւով չեն ներկայացրել։ Այսինքն` դա մի առաջարկ է, որ միգուցե  Հայաստանի իշխանությունը փորձում է ցույց է տալ իր կառուցողական կեցվածքը, չնայած`  Հայաստան-Ադրբեջան հարաբերութուններում դա ընդգծելու կարեւորություն չկա, որովհետեւ ակնհայտ է ադրբեջանական ագրեսիվ պահվածքը:  Բայց մյուս կողմից դա չաշխատող մեխանիզմ է, եւ չեմ կարծում, որ այս իրավիճակում կարող է փոփոխություններ բերել, առավել եւս նպաստել բանակցային գործընթացին դրական իմաստով:  Համենայնդեպս, վերջին 10 օրերի իրադարձություները, պաշտոնական Երեւանից եւ  Բաքվից հնչող հայտարարությունները եւ տարբեր իրադրային մեկնաբանությունները ցույց են տալիս, որ իրավիճակը կարող է կտրուկ փոփոխության ենթարկվել, եւ ռազմաքաղաքական իրավիճակը կարող է կտրուկ սրվել։

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում