Ինչ ցույց տվեցին ամերիկացիներին հարվածած իրանական հրթիռները

Վերլուծություն

­Շա­րու­նա­կում են սրա­ցում­նե­րը նաեւ Հա­յաս­տա­նի (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=274004&l=am) հա­րե­ւա­նութ­յամբ գտնվող գո­տում: Ընդ ո­րում, ար­դեն գործ ու­նենք ան­նա­խա­դեպ սրա­ցում­նե­րի հետ: Ն­կա­տի ու­նենք այն հրթի­ռա­յին հար­ված­նե­րը, ո­րոնք ար­դեն Ի­րա­նը եւ ոչ թե վեր­ջի­նիս են­թա­կա­յութ­յան գտնվող ռազ­մա­կա­նաց­ված կա­ռույց­նե­րը հասց­րին ե­րեկ` որ­պես պա­տաս­խան օ­րերս Ի­րա­նում տե­ղի ու­նե­ցած ա­հա­բեկ­չա­կան խո­շոր հար­ձակ­ման:

Ըստ տե­ղի աղբ­յուր­նե­րի, Իս­լա­մա­կան հե­ղա­փո­խութ­յան պա­հա­պան­նե­րի կոր­պու­սի (ԻՀՊԿ) բա­լիս­տիկ հրթիռ­նե­րի եւ ա­նօ­դա­չու­նե­րի հար­ված­նե­րից փաս­տա­ցի ոչն­չաց­վել է Էր­բի­լում ԱՄՆ հյու­պա­տո­սութ­յու­նը, լրջո­րեն տու­ժել Էր­բի­լի օ­դա­նա­վա­կա­յա­նում գտնվող ա­մե­րիկ­յան բա­զան,  իս­րա­յել­յան «­Մո­սա­դի» եւ քրդա­կան անվ­տան­գութ­յան ծա­ռա­յութ­յան տե­ղա­կան շտաբ­նե­րը, որ­տեղ, ի­րա­նա­կան կող­մի պնդմամբ, ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­ներ են պլա­նա­վոր­վել: Ոչն­չաց­վել է նաեւ «­Մո­սա­դի» հետ կապ ու­նե­ցող քուրդ նավ­թա­յին մագ­նատ Փեշ­րավ Ձե­յի­նի ա­ռանձ­նա­տու­նը՝ բնա­կիչ­նե­րով հան­դերձ: Մի խոս­քով, ԱՄՆ հյու­պա­տո­սա­րա­նի մոտ գտնվող առն­վազն 8 օբ­յեկտ­: Կան զո­հեր ա­մե­րի­կա­ցի­նե­րի եւ իս­րա­յել­ցի­նե­րի մոտ:

Այս հար­ված­նե­րը, ան­շուշտ, մեկ բան են վկա­յում: Այսկերպ Թեհ­րա­նը ցույց տվեց, որ բա­ցար­ձա­կա­պես չի վա­խե­նում, ե­թե Մեր­ձա­վոր Ա­րե­ւել­քում ներ­կա հա­կա­մար­տութ­յու­նը տե­ղա­փոխ­վի ո­րա­կա­կան ա­վե­լի թեժ մա­կար­դակ:  Այ­սինքն, որ կխո­ցի ա­մեն բան, ան­կախ նրա­նից, թե դա ա­մե­րիկ­յան է, իս­րա­յել­յան, թե ինչ, ե­թե դա Ի­րա­նի հա­մար վտանգ է հա­մա­րում: Ա­հա այս նոր ի­րա­վի­ճա­կը ոչ միայն ԱՄՆ-ին եւ Իս­րա­յե­լին, այլ նաեւ այ­լոց է կանգ­նեց­նում լրջա­գույն հար­ցի ա­ռաջ՝ ինչ ա­նել:

Սկ­սենք «այ­լոց»-ից:  Ինչ­պես նաեւ ներ­կա­յաց­րեց  ի­րա­նա­գետ Վար­դան Ոս­կան­յա­նը, ա­մե­նաու­շագ­րավ դե­տալ­նե­րից մեկն էլ այն է, որ Ի­րա­նի հար­վա­ծին են­թարկ­ված թի­րախ­նե­րի թվում է Սի­րիա­յի տա­րած­քում գոր­ծող «­Թուր­քես­տա­նի իս­լա­մա­կան կու­սակ­ցութ­յուն» ա­հա­բեկ­չա­կան խմբա­վո­րու­մը: «Այն հիմ­նա­կա­նում կազմ­ված է հա­կա­չի­նա­կան տրա­մադ­րութ­յուն­ներ ու­նե­ցող ույ­ղուր­նե­րից եւ հո­վա­նա­վոր­վում է էր­դո­ղա­նա­կան վար­չախմ­բի կող­մից: Այս ա­հա­բե­կիչ­նե­րը հատ­կա­պես աչ­քի են ըն­կել նաեւ Սի­րիա­յի քրիս­տո­նեա­կան սրբա­վայ­րե­րը պղծե­լով»: Այ­սինքն, սրա­նով Ի­րա­նը ցույց տվեց հե­տեւ­յա­լը: Նախ, կա սերտ գոր­ծակ­ցութ­յուն Չի­նաս­տա­նի հետ, ա­պա նաեւ՝ իր գոր­ծո­ղութ­յուն­նե­րին  ոչ թե կրո­նա­կան տե­սանկ­յու­նից պետք է նա­յել, այլ՝ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան, եւ այդ տե­սանկ­յու­նից՝ Թեհ­րա­նը պատ­րաստ է նաեւ «քյալ­լա տալ» Ան­կա­րա­յի հետ: Այ­սինքն, ույ­ղուր­նե­րից բաղ­կա­ցած խմբա­վոր­ման ա­ջակ­ցութ­յու­նը ցույց է տա­լիս, որ Ան­կա­րան ու­նի «­Զան­գե­զու­րի մի­ջանց­քով» եւ թյուր­քա­կան աշ­խար­հով չի­նա­կան սահ­ման­նե­րին հաս­նե­լու ծրագ­րեր: Իսկ ա­հա այդ խմբա­վոր­մա­նը հար­վա­ծե­լով, Թեհ­րա­նը միան­գա­մայն պարզ ազ­դակ է հղում Թուր­քիա­յին՝ պետք չէ: Ու այս ֆո­նին պա­տա­հա­կան չէ, որ ի­րա­նա­գե­տը նաեւ ակ­նար­կում է, որ այս հար­ված­նե­րից պետք է զգու­շա­նա նաեւ Բա­քուն: Ըստ նրա. «­Բանն այն է, որ ար­դեն իսկ ի­րա­նա­կան փոր­ձա­գի­տա­կան շրջա­նա­կնե­րում կար­ծիք­ներ են հնչում, որ ի­րա­նա­կան բա­լիս­տիկ  հրթիռ­նե­րի նշա­նա­կե­տեր են նաեւ ար­հես­տա­ծին Ադր­բե­ջա­նի տա­րած­քում հա­կաի­րա­նա­կան նպա­տակ­նե­րով օգ­տա­գործ­վող են­թա­կա­ռուց­վածք­նե­րը: Ակն­հայտ է, որ նման պո­տեն­ցիալ թի­րախ­նե­րի շար­քում է նաեւ Ար­ցա­խից բռնա­զավթ­ված Վա­րան­դա­յում կա­ռուց­ված օ­դա­նա­վա­կա­յա­նը, որն ու­նի ան­թա­քույց ռազ­մա­կան նշա­նա­կութ­յուն եւ հատ­կա­պես կա­ռուց­վել է հա­կաի­րա­նա­կան նպա­տակ­նե­րով։ Ուս­տի ի­րա­նա­կան հրթիռ­նե­րի հար­ված­նե­րի հուժ­կու պայթ­յու­նը թեեւ տե­ղի է ու­նե­ցել Ի­րա­քում եւ Սի­րիա­յում, սա­կայն, պատ­կե­րա­վոր ա­սած, ցնցել է նաեւ Բա­քուն»:  Իսկ թե այս ի­րա­վի­ճա­կում ո­րը կլի­նի Ան­կա­րա­յի եւ Բաք­վի ռեակ­ցիան, դեռ կտես­նենք:

­Սա­կայն, հաս­կա­նա­լի է, հիմ­նա­կան մե­սիջն ուղղ­ված էր հենց ԱՄՆ-ին: Դա­տե­լով Ս­պի­տակ տան Ազ­գա­յին անվ­տան­գութ­յան խորհր­դի մա­մու­լի ծա­ռա­յութ­յան ղե­կա­վար Ադ­րիեն Ո­ւոթ­սո­նի հայ­տա­րա­րութ­յու­նից, Վա­շինգ­տո­նը գե­րա­դա­սում է ցույց տալ, թե ա­ռանձ­նա­պես բան տե­ղի չի ու­նե­ցել: Ըն­դա­մե­նը, թե. «­Սա ան­խո­հեմ եւ ոչ ճշգրիտ հար­ված­նե­րի շարք էր»: Սա­կայն ա­մե­րիկ­յան հյու­պա­տո­սութ­յա­նը հասց­ված հար­վա­ծը չես քո­ղար­կի, եւ ե­թե Բայ­դե­նը շա­րու­նա­կի դա չտես­նե­լու տալ, ա­պա կստա­նա հեր­թա­կան մեծ հար­վածն իր նա­խընտ­րա­կան վար­կա­նի­շին: Ա­սենք, պա­տաս­խա­նի դեպ­քում եւս նույն խնդիրն է:

Մ­յուս կող­մից, հա­զիվ թե պա­տա­հա­կան էր, որ այս ա­մե­նին զու­գա­հեռ Մոսկ­վան եւ Թեհ­րա­նը հայ­տա­րա­րե­ցին նոր եւ մասշ­տա­բա­յին ռազ­մա­կան պայ­մա­նա­գիր նա­խա­պատ­րաս­տե­լու մա­սին, ո­րը եւս ԱՄՆ-ի հա­մար պարզ մե­սիջ է: Այն է՝ կա նախ՝ Ի­րան-­Չի­նաս­տան, ա­պա նաեւ Ի­րան-­Ռու­սաս­տան մասշ­տա­բա­յին գոր­ծակ­ցութ­յան փաս­տը եւ, պա­տաս­խա­նի մա­սին մտա­ծե­լով, այս փաս­տը ա­ռաջ­նա­յին տե­ղում է: Կարճ ա­սած, Վա­շինգ­տո­նի հա­մար Ի­րա­նի հար­ված­նե­րին պա­տաս­խա­նե­լը խնդիր է, չպա­տաս­խա­նե­լը՝ նույն­պես: Մ­նում է սպա­սել, թե որ մի խնդիրն ա­վե­լի փոքր կհա­մա­րեն:

ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=274005&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը