Ինչ որոշում են կայացրել «Հանրային Ձայն»-ի ավագանու անդամները

Ներքաղաքական

Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության ղեկավար Վահան Ավագյանը երեկ խմբակցության փակ նիստ էր հրավիրել: Թե արդյոք խմբակցությունը որեւէ որոշում կայացրել է «Հանրային Ձայն» կուսակցության շուրջ վերջին օրերին բարձրացված աղմուկի վերաբերյալ, «Իրավունք»-ը փորձեց պարզել ավագանու անդամներից: Ի պատասխան մեր հարցադրմանը` խմբակցության ավագանու անդամները հղում կատարեցին ուշ երեկոյան իրենց հրապարակած հայտարարության վրա:

«Հանրային Ձայն» խմբակցության անդամները չեն մասնակցել որեւէ նիստի կամ համագումարի, ինչպես նաեւ՝ կուսակցության ղեկավար կազմում փոփոխություններ կատարելուն վերաբերող որեւէ քննարկման։ Ինչից հետեւում է, որ ցանկացած որոշում կայացվել է առանց մեր ազատ կամքի եւ մոտեցման արտահայտման, ինչը ոչ միայն անընդունելի է բոլորիս համար, այլեւ` խիստ դատապարտելի», - ասված է խմբակցության հայտարարության մեջ:

Ըստ էության, խմբակցությունն անուղղակի իր անհամաձայնությունն է հայտնում կուսակցության նախագահ Արտակ Գալստյանի նախաձեռնությամբ` «Հանրային Ձայն» կուսակցության ֆեյսբուքյան էջերից մեկով հրապարակված այն հայտարարությանը, թե իբրեւ կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանն այլեւս որեւիցե քաղաքական առնչություն չունի  ո՛չ «Հանրային Ձայն» կուսակցության, ո՛չ  կուսակցության Երեւանի ավագանիում գործող համանուն խմբակցության հետ: Իսկ թե արդյոք «Հանրային Ձայն» -ի ավագանու անդամները հունվարի 19-ին ներկա կլինեն Վարդան Ղուկասյանի հրավիրած համագումարին, դեռեւս չեն շտապում պատասխանել:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում