Առանց ուժեղ եւ ռազմավար ղեկավարի եւ քաղաքական կամքի ոչինչ չի ստացվի:

Ներքաղաքական
«Յուրաքանչյուր ազգի պատմության մեջ եղել են անհատներ, ովքեր նշանակալի հետք են թողնում Երկրի ճակատագրի վրա։ Հայաստանի համար այդ անհատներից մեկը ՀՀ 3 րդ Նախագահ Սերժ Սարգսյանն է։ Նրա դերը երկրի զարգացման, անվտանգային, դիվանագիտական եւ քաղաքական ասպարեզում ոչ միայն նշանակալից է, այլ հիմնարար։
 
Սերժ Սարգսյանը՝ ստանձնելով երկրի ղեկավարությունը դրսեւորեց ոչ միայն քաղաքական իմաստություն, այլեւ ճշգրիտ ռազմավարական տեսլական։ Նրա անմիջական ուշադրության եւ մասնակցության արդյունքում է Հայաստանը ամրապնդել իր դիրքերը միջազգային ասպարեզում։ Համաշխարհային ֆինանսական ճգնաժամի ընթացքում նրան հաջողվեց երկիրը պահել՝ ապահովելով տնտեսական եւ արտադրական աճ, ինչպես նաեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելով 16 երկրների հետ եւ ստեղծելով բազմաթիվ դեսպանատներ և ներկայացուցչություններ։
 
Սերժ Սարգսյանը պարզապես չի ղեկավարել երկիրը, նա ճանապարհ է հարթել Հայաստանի ապագայի համար։ Նախագահը ստեղծել էր ամուր հիմք, որի վրա կառուցվում էր ուժեղ և հաղթանակած Հայաստան: Սակայն 2018 թվականին կապիտուլյանտի գլխավորությամբ իշխազավթ նոր դեմքեր, հայտնվեցին, ովքեր ամբողջ ազգին խաբեցին և սկսեցին իրենց դավադիր գործունեությունը։ Այս ամենը հանգեցրեց կորուստների, այդ թվում՝ անդառնալի։ Պարտված պատերազմ Հայրենիքի կորուստ, պռոյեկցիայով մեծացող Եռաբլուր․ ահա թե ինչ կարող ենք ասել կապիտուլյանտի եւ նրա թողնվող «ժառանգության» մասին։ Սերժ Սարգսյանի դրած ամուր հիմքի վրա կառուցելու փոխարեն երկիրը կանգնեց նոր մարտահրավերների ու անորոշության առաջ, իսկ ամուր հիմքը շատ արագ վերածվեց սահող հողերի։
 
Այսպիսով, Հայաստանի պատմության մեջ Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակաշրջանը մնալու է կայունության եւ զարգացման ժամանակաշրջան։ Անցնող տարիները ցույց տվեցին, թե որքան կարեւոր է կայուն, ուժեղ եւ հեռանկարային առաջնորդ ունենալը, երկրի ձեռք բերված հաջողություններն ու զարգացումը պահպանելու համար: Չնայած բարդություններին եւ մարտահրավերներին, Նախագահի ժառանգությունը շարունակում է ազդել Հայաստանի քաղաքական եւ տնտեսական դաշտի վրա։ Այդ ժառանգությունը ուղիղ հիշեցում է, որ առանց ուժեղ եւ ռազմավար ղեկավարի եւ քաղաքական կամքի ոչինչ չի ստացվի», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:
Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում