Սերժ Սարգսյանը միակ պետական գործիչն է, ում ներկայությունը երկրի ղեկին Հայաստանի բարեհաջող գոյության միակ երաշխիքն է. Դանիելյան

Ներքաղաքական
«Սերժ Սարգսյան`  ռազմաքաղաքական գործիչ, ով հստակ ընդգծեց,որ միջազգային ասպարեզում իր երկիրը պետք է սեփական արտաքին քաղաքականությունը վարի։ Նա կարողացավ ամրապնդել Հայաստանի դիրքերը միջազգային ասպարեզում, նրա շնորհիվ սկսվեցին հիմնավոր քաղաքական գործընթացներ։ Հայաստանը վարում էր բազմավեկտոր արտաքին քաղաքականություն բոլո՛ ր ուղղություններով, ուներ լավ հարաբերություններ բոլո՛ ր կարեւոր կենտրոնների հետ։ Նախագահի պաշտոնավարման հենց երկրորդ օրը՝ ձեւավորվեցին գլխավոր ուղղություններն ու սկզբունքները, որոնք պետք է դառնային արտաքին քաղաքականության հիմնասյուները։
 
«Իմ որդեգրած քաղաքականությունից չեմ հրաժարվելու», - այսպիսի մեսիջով հանդես եկավ Սերժ Սարգսյանը, որը պետք է լուրջ դեր խաղար արտաքին քաղաքականության հայեցակարգում։ Հայաստանի քաղաքականությունը, եղել է բավականին հավասարակշռված, Հայաստանը եղել է կայուն, վստահելի գործընկեր աշխարհաքաղաքական բոլո՛ր խաղացողների համար ի շնորհիվ համբերատար բանակցողի։ Հայաստանը իր արտաքին քաղաքականության առանցքային խնդրի` ղարաբաղյան հիմնահարցի կարգավորման նպատակով շարունակել է համատեղ ջանքերը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների հետ։
 
Տասը տարվա ընթացքում Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել 16 պետությունների հետ: Հիմնել է 15 դեսպանություն եւ 4 գլխավոր հյուպատոսություն, երկու ներկայացուցչություններ միջազգային կազմակերպություններում, Հայաստանում բացվել են 9 դեսպանություններ եւ 6 միջազգային կազմակերպությունների ներկայացուցչություններ: 2009 թվականին հիմնադրվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության դիվանագիտական դպրոցը:
 
Ստորագրվել է մոտ ինը հարյուր միջազգային պայմանագիր: Նախագահի մակարդակով կատարվել է շուրջ երկու հարյուր օտարերկրյա այց, Հայաստան են այցելել հիսուն պետությունների ղեկավարներ: Ստեղծվել է ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողով, որը առաջին անգամ միավորեց աշխարհի ամբողջ հայությանը՝ մեկ կառույցի տակ։ Միջազգային հարաբերություններում մեր պետությունն ընկալվում էր ոչ միայն որպես հայ ժողովրդի շահերի, այլեւ համամարդկային արժեքների պաշտպան:
 
Հայաստանը անցյալը ճանաչել պահանջողից վերածվեց ապագայում կորուստներ կանխարգելողի եւ հենց այս տրամաբանությունն էր , որ Հայաստանը դարձրեց երկիր, ուր Հռոմի պապ Ֆրանցիսկոսը այցելեց բացառիկ երկար, եռօրյա օրակարգով ու հատուկ անվանումով առաքելությամբ՝ ուխտագնացություն առաջին քրիստոնյա երկիր։
 
Եվ այսօր, երբ մենք ընդունել ենք դարաշրջանի գոյի մարտահրավերները, որտեղ որոշվում է մեր ազգային արժեքների եւ ազգի պահպանման կարեւոր խնդիրները, արդյունավետ ու իրատեսական քաղաքականություն վարելու համար եւս մեկ անգամ համոզվում ենք, որ Սերժ Սարգսյանը այն միակ պետական գործիչն է, ում ներկայությունը երկրի ղեկին Հայաստանի բարեհաջող գոյության միակ երաշխիքն է», - գրել է ՀՀԿ երիտասարդական կառույցի ղեկավար ՀԵՆՐԻԽ ԴԱՆԻԵԼՅԱՆԸ։
Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը