Ժամանցի միջոցով փորձում են այլասերել երեխաներին. ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, ռեժիսոր, մուլտիպլիկատոր ԴԱՎԻԹ ՍԱՀԱԿՅԱՆՑԻ հետ:

Հայկական հեռուստաալիքներից մեկում, մանուկների համար նախատեսված մուլտֆիլմում, ցուցադրվել է, թե ինչպես է տղամարդը համբուրվում մեկ այլ տղամարդու հետ: Նման ժամանցը այսօր չի՞ աղավաղի մեր երեխաների գիտակցական աշխարհը:

— Հեռուստաընկերությունները պետք է պարտադիր հետեւեն իրենց քաղաքականությանը եւ ստուգված ֆիլմեր, մուլտֆիլմեր ցուցադրեն: Դա պարտադիր է: Եթե դու հեռուստաալիք ես, իրավունք չունես այն ամեն ինչը, որ այսօր աշխարհում նկարահանվում է, ցուցադրես: Դու պետք է պատասխանատվություն կրես քո ցուցադրվող նյութերի համար: Իսկ մեր երկրում այսօր ընդհանրապես ոչ ոք պատասխանատվություն չի ուզում կրի որեւէ բանի համար: Դրա համար հեռուստաալիքները նույն քաղաքականությունն են վարում, որ նույնիսկ չստուգելով՝ ցուցադրում են նման ֆիլմեր, ինչն իմ կարծիքով ցանկացած նորմալ մարդու համար անընդունելի է: Ցավալի է, որ այսօր աշխարհում տարվող ԼԳԲՏ քարոզը ներթափանցել է նաեւ Հայաստան, հայկական որոշ հեռուստաալիքներ:

Պարոն Սահակյանց, Ձեզ առաջարկ եղե՞լ է ԼԳԲՏ քարոզ պարունակող ֆիլմ, մուլտֆիլմ նկարահանել:

— Այո, առաջարկ եղել է, ես հրաժարվել եմ: 2019 թվականին, երբ փսեւդոազատություն եկավ Հայաստան, հայտնվեց մի պրոդյուսեր, ով ինձ առաջարկեց, որ փառատոնային ֆիլմ նկարահանեմ, որտեղ կար հոմոսեքսուալիստների պատմություն, ինչից ես հրաժարվեցի: Երբեք նման ֆիլմ չեմ նկարահանել եւ երբեք չեմ դավաճանի իմ սկզբունքներին:

Ընդհանրապես, այսօր հեռուստաընկերություններում մանուկների համար ցուցադրվող ֆիլմերն ու մուլտֆիլմերը որքանո՞վ են կրթադաստիարակչական բնույթի:

— Որոշ հեռուստաալիքներ այսօր նպատակ էլ չեն հետապնդում իրենց հաղորդումներով, ֆիլմերով ու մուլտֆիլմերով կրթել, դաստիարակել մեր երեխաներին: Ուղղակի ժամանց են ապահովում: Իսկ ժամանցի կանոնները գլոբալիստական աշխարհում ակնհայտորեն որոշ ուղղվածության են վերածվել, որի արտահայտություններն այսօր մենք տեսնում ենք: Մաքսիմալ փորձում են կատարել այն օրակարգը, որով կայլասերեն մեր երեխաների մտածողությունը:

Ներկա իրավիճակում ի՞նչ ստեղծագործական պրոցեսների մեջ եք:

— Ընկերներիս հետ հայ երեխաների համար մի նախագիծ ենք պատրաստում, որի մասին շուտով կիմանաք: Առաջին փակ ցուցադրությունը եղել է մի քանի դպրոցներում, եւ երեխաներից լսել ենք իրենց կարծիքները, որոնք էլ հաշվի առնելով՝ երկրորդ մասն ենք պատրաստում: Այս մասին ավելի մանրամասն կխոսեմ որոշ ժամանակ անց:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=273934&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը