Նաիր Տիկնիզյանը` Եվրոպայի երկրորդ ամենաարդյունավետ ձախ պաշտպան
Սպորտ
Հայաստանի հավաքականի և Մոսկվայի «Լոկոմոտիվի» ֆուտբոլիստ Նաիր Տիկնիզյանն այս մրցաշրջանում Եվրոպայի թոփ-10 լիգաների երկրորդ ամենաարդյունավետ ձախ պաշտպանն է, հաղորդում է Transfermarkt-ը։
2023/24 մրցաշրջանում 24-ամյա Թիկնիզյանն ակումբային մրցաշարերում անցկացրած 23 խաղում խփել է 8 գոլ և կատարել 5 գոլային փոխանցում:
Ցուցակը գլխավորում է Լևերկուզենի «Բայերի» իսպանացի պաշտպան Ալեխանդրո Գրիմալդոն է, որը 25 խաղում դարձել է 9 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
Հիշեցնենք, որ Transfermarkt-ը Նաիր Թիկնիզյանի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
https://iravunk.com/sim/?p=273863&l=am/