«Ռեալը» ջախջախեց «Բարսելոնային» և նվաճեց հերթական տիտղոսը(տեսանյութ)
Սպորտ
Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկության եզրափակիչում 4-1 հաշվով հաղթեց «Բարսելոնային» Ռիադում կայացած խաղում:
Առաջին խաղակեսում «Արքայական ակումբից» հեթ-տրիկ ձևակերպեց Վինիսիուս Ժունիորը: Բրազիլացու երկրորդ գոլից հետո հաշվի տարբերությունը կրճատեց Ռոբերտ Լևանդովսկին: Երկրորդ կեսում «Ռեալի» հարձակման մյուս բրազիլացին՝ Ռոդրիգոն, հաշիվը դարձրեց խոշոր՝ 4-1:
Մադրիդի «Ռեալը» նվաճեց առաջին տիտղոսը 2024 թվականին:
Գոլերը ` տեսանյութում
https://iravunk.com/sim/?p=273830&l=am/