Հոգեհանգստի կարգ կատարվեց Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի հոգու հանգստության համար

Հասարակություն

2020 թվականի հոկտեմբերի 14-ին՝ կայացավ Ազգային Հերոս Վահագն Ասատրյանի հոգեհանգիստը: Այդ օրը նրա քույրը՝ Մոնիկա Պետրոսյանն, իր ֆեյսբուքյան էջում եղբոր մասին գրեց հետեւյալ տողերը. «Հերոսի կյանքով ապրեց, անմահացավ եւ հայրենիքի նվիրման գաղափարով էլ գնաց դեպի Աստծո հավերժ արքայություն: Աստվածային զավակ, անփոխարինելի ընկեր, հոգատար ամուսին, ազգի անվախ պաշտպան, ամենահրամանատար ինչպես դիմում էին իրեն իր զինվորները, նվիրված եղբայր եւ օրինակելի հայր իր երկու որդիներին՝ Վահեին եւ Վազգենին: Կյանքն էլ առաջվանը չի լինի առանց նրա, բայց հանուն իր պայծառ հոգու պիտի ապրենք այնպես որ նա հպարտանա: Մեր հիշողություններում նա միշտ կմնա լուսավոր, ժպիտով եւ անսպառ հումորով: Մեր ամբողջ ընտանիքի անունից խնդրում ենք ցանկության դեպքում ձեր կողմից նախատեսված ծաղկեպսակների եւ այլ ծախսերի համար օգտագործվելիք դրամական միջոցները փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝ Հայկական Բանակի համար նախատեսված տողով: Այսպիսով շարունակական կլինի Ասատրյանների եւ Պետրոսյանների ընտանեկան ավանդույթը՝ լինել հայոց բանակի զորականի եւ զինվորի կողքին: Այդպես կցանկանար Վահագնը եւ դրանով իսկ անընդհատորեն կամրապնդվի Վահագն Ասատրյանի հերոսական սխրանքով եւ արյան գնով ուժեղացած Համահայկական հայոց բանակը»:

 
Այսօր՝ 2024 թվականի հունվարի 14-ին, Վահագնի շիրմաքարը ծածկվեց ծաղիկներով... Դա նրա միակ հրամանն էր, որը՝ հակառակ իր կամքի, չկատարվեց... Նրա ծաղիկներով ծածկված շիրմաքարի մոտ Դադիվանքի նախկին վանահայր Տեր Հովհաննես քահանա Հովհաննիսյանն, ով հոգեւոր ծառայության է նշանակվել Եռաբլուրի Սրբոց Վարդանանց Նահատակաց եկեղեցում, Կիրակնօրյա Պատարագ մատուցելուց հետո հոգեհանգստի կարգ կատարեց Վահագնի հոգու հանգստության համար։
 
Հայորդին՝ ով խաղաղ պայմաններում՝ դեռ 8 տարեկանից Քասախի երաժշտական դպրոցում սովորում էր ջութակ նվագել, ապացուցեց, որ երբ Հայրենիքը վտանգված է, նույն հմտությամբ էլ կարող է ջութակի փոխարեն բռնել Կալաշնիկովի ինքնաձիգը: Թուրքը ճակատ առ ճակատ նրա հետ չկռվեց... Նենգ թշնամին ամբողջ ռազմաճակատով փնտրում էր նրան, որպեսզի հայտնաբերելու դեպքում ոչնչացնի նրան «Смерч» համազարկային կրակի ռեակտիվ կայանքի հարվածով: Վահագն Ասատրյանն անմահացավ Հադրութ քաղաքի պաշտպանության ժամանակ թշնամու արձակված հրթիռի հարվածից...
 
Նույն 2020 թվականի նոյեմբերի 24-ին, գրեթե 40 օր անց, կյանքից հեռացավ նրա քեռին՝ ՀՀ պետական եւ ռազմական գործիչ, Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանը։ Նրա ոսկորները հանգչում են Եռաբլուրում՝ սիրելի զարմիկի գերեզմանից ոչ հեռու...
 
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
 
Գրող, հրապարակախոս
ԱԼԼԱ ՀԱԿՈԲՅԱՆ

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը