4 գյուղը կտանք ձեզ, եթե Խորհրդային Միությունից վերցրած տարածքները՝ 1200 քառակուսի կիլոմետրը, մեզ վերադարձնեք. Ինչ պահանջ պետք է դնել ագրեսորի առաջ

Հանդիպում

Ադրբեջանի նախագահը երկու ժամ տևած հարցազրույցի ժամանակ կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» բացման անհրաժեշտության, Հայաստանի Հանրապետության տարածքների, նույնիսկ Երևանի՝ իբր ադրբեջանական լինելու մասին, ի՞նչ քարտեզային փոփոխությունների կարող է ենթարկվել ՀՀ-ն այս պահանջներով «խաղաղության պայմանագիր» ստորագրելու դեպքում, հարցի պատասխանը փորձել ենք ստանալ քարտեզագիր Ռուբեն Գալիչյանից, ով փաստեց.

– Միշտ է խոսելու, ու մեր տարածքների նկատմամբ նկրտումներն ավելի են շատանալու, եթե մենք հակառակը չանենք: Եթե պահանջ է ներկայացնում, ապա մենք պետք է ավելի մեծ պահանջ ներկայացնենք իրեն, օրինակ՝ ասել է, որ այդ ութ գյուղն իրեն պետք է վերադարձնենք: 

Առաջինը՝ այդ ութից չորսն «անկլավների» մեջ են, «անկլավների» մասով էլ ոչ մի իրավական փաստ չկա, քարտեզի վրա գծել, վերցրել են, ոչ մի որոշում, ոչ մի արխիվային հիմք չկան, թե ինչո՛ւ են տրվել Ադրբեջանին, ո՛վ է տվել, ինչպե՛ս է տվել, ի՛նչ համաձայնությամբ։ 

Երկրորդ՝ այն ժամանակ որ այդ չորս գյուղը տվել են Ադրբեջանին, Հայաստանին, նույն ժամանակ 1200 քառակուսի կիլոմետր Հայաստանի տարածք է տրվել Ադրբեջանին, մենք պետք է հետ պահանջենք դա: Ութ գյո՞ւղ ես ուզում, 1200 քառակուսի կիլոմետրը տուր, գյուղերը տանք։ 

Երրորդ՝ «անկլավների» մասով ասում էր, որ Տիգրանաշենում 200 տարի ադրբեջանցիներ են ապրել, դրա համար այն պետք է ադրբեջանական լինի։ Նախ՝ Ադրբեջանը հարյուր տարի է, որ ծնվել է, դրանից առաջ գոյություն չուներ, ուրեմն այնտեղ ադրբեջանցի չէր կարող ապրած լիներ: Նրանք կարող էին Ատրպատականի, Պարսկաստանի քաղաքացիներ լինել կամ էլ Նախիջևանում ապրող թուրքեր, բայց եթե փաստ է, որ դա այդ հիմքով պետք է ադրբեջանական «անկլավ» լինի, ապա Արցախում էլ 2000 տարի հայություն է ապրել, ամբողջ Արցախը պետք է հայկական «անկլավ» լինի։ Պահանջ է, պետք է ներկայացնել իրեն։ 

Մենք չենք խոսում, մենք միայն ռեակտիվ բաներ ենք անում, մի բան է ասում՝ դրա հակառակն ենք ասում, մենք պետք է այսօր ասենք՝ այո՛, «անկլավներն» ապօրինի են, չորս գյուղը կտանք ձեզ, եթե Խորհրդային Միությունից վերցրած տարածքները՝ 1200 քառակուսի կիլոմետրը, մեզ վերադարձնեք: 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում