Այստեղով Ավինյանենք են անցել. բնակելի շենքերի մերձակա պարտեզների ցանկապատն ավիրել են
ՀասարակությունՈրքան հայտնի է, այսպես կոչված, «քաղաքային իշխանությունը» որոշում ունի, որի համաձայն, պիտի բնակելի շենքերին մերձակա բոլոր ցանկապատները ոչնչացնի: Ու ոչնչացնում են: Սա կոնկրետ Դավիթաշեն թաղամասում է: Քաղաքի ավինյանական իշխանությունը բռնել ու քարուքանդ է արել Տիգրան Պետրոսյան փողոցի 2-րդ թաղամասի բնակելի շենքերից մեկի դիմաց եղած պերտեզիկները․ ավելի շուտ՝ ցանկապատներն են ջարդուխուրդ արել: Պարտեզներ, որոնք բնակիչները ստեղծել ու ձեւավորել են տարիներ շարունակ, կանաչապատել, բաղեղապատել, իրենց դիմաց բացվող տեսարանը գեղեցկացրել, հարդարել: Բայց այս իշխանությունները նման մանիա ունեն, երբ մի գեղեցիկ, տարիներով արված գործ տեսնում են, պիտի պարտադիր ապականեն, քանդեն, ավիրեն:
https://iravunk.com/sim/?p=273781&l=am/

