Կապիտուլյանտի ճակատը շատ լայն է, նա փորձում է էդ ճակատին նոր անպատիվ կլեյմո տեղավորել. Միքայել Գրիգորյան

Ներքաղաքական
«Մենք այսօր ապրում ենք մի իրականությունում, որտեղ իշխանության ներկայացուցիչը պաթեթիկ գրառումներա անում «դուշի» մասին։ Նա դա անումա մոռանալով իր շեֆի թեթեւ ձեռամբ տեղի ունեցած ողբերգությունը, որից ստացված վերքերը տեսանելի ապագայում չեն սպիանա. Արցախի կորուստը եւ ավելի քան 5000 մեր եղբայր զինվորների մահը աղետ է, որն անջնջելի հետք է թողել յուրաքանչյուր հայի հոգում։ Այս իրադարձությունները, լինելով կապիտուլյանտի եւ իր խմբավորման դավադիր գործողությունների անմիջական հետեւանք, բերեց նրան, որ սրանց ճակատին ցմահ հայտնվեց «դավաճան» կլեյմոն, բայց փաստորեն կապիտուլյանտի ճակատը շատ լայն ա, ու նա փորձում է էդ ճակատին նոր անպատիվ կլեյմո տեղավորել։
 
Հետադարձ հայացք գցելով Սերժ Սարգսյանի կառավարման շրջանին՝ 2008-2018 թվականներին, տեսնում ենք, որ դրանք ամենաարդյունավետ տարիներն էին Հայկական Բանակի պատմության մեջ։ Նախագահի վարած ճիշտ քաղաքականության արդյունքում Հայաստանը իր ռազմավարական դաշնակցից ստացավ 50 հազար տոննա ռազմական օգնություն եւ զգալիորեն ամրապնդեց իր ռազմական զինանոցը առաջադեմ սպառազինության համակարգերով, այդ թվում՝ «Իսկանդեր-Է» օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգերով։ Հայկական Բանակը տարածաշրջանում ամենահզոր Բանակներից էր, եւ ոգով, եւ սպառազինությամբ։ Սա կարեւոր ՓԱՍՏ է, որը աջ կամ ձախ բերան բացելուց առաջ պետք է հիշել։
 
Հիմա, երբ երկիրը գտնվում է այս «անհասկանալի խաչմերուկում», կարևոր է նայել առաջ: Մենք պետք է հիմնվենք անցյալ տարիների փորձի վրա, երբ Սերժ Սարգսյանի նման առաջնորդի ղեկավարությամբ Հայաստանը ցույց տվեց իր ուժն ու միասնականությունը։ Մեր երկրում յուրաքանչյուր մարդ պետք է գիտակցի միասնության եւ վճռականության կարեւորությունը ազգային վերածննդի ճանապարհին։ Այս դժվարին ժամանակաշրջանում, երբ կանգնած ենք դավաճանության հետեւանքների դիմաց, մենք պետք է համախմբվենք՝ գտնելու Հայաստանի վերականգնման, խաղաղության, ներդաշնակության եւ տրամաբանության ճանապարհը», - գրել է ՀՀԿ խորհրդի անդամ ՄԻՔԱՅԵԼ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ:

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում