Պետք է տրվի ամենախիստ քրեաիրավական գնահատականը, ինքս՝ պատրաստակամ եմ անվճար հիմունքներով պաշտպանել բժշկի շահերը․ Հայտնի փաստաբանը ՇՕ բժշկին ծեծի ենթարկելու վերաբերյալ

Իրավական

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը քիչ առաջ հանդես էր եկել հայտարարությամբ հերթական անգամ քաղաքացու կողմից շտապօգնության բժշկի ծեծի ենթարկվելու մասին եւ խստորեն դատապարտել միջադեպը:

Ավելի ուշ քաղաքպետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը անդրադառնալով մանրամասներին մասնավորապես տեղեկացրել է․

-Այսօր առավոտյան մեքենան եղել է կանչով նշված հասցեում: Պացիենտը բժշկից պահանջել է ներարկել «Տրամադոլ» դեղամիջոց, բժիշկը հորդորել է ապավինել իր որոշմանը' նշելով, որ այլ դեղամիջոցով նույնպես կարելի է ցավազրկել։  Այնուհետ հիվանդը սկսել է ագրեսիվ պահվածք դրսևորել, հնչեցնել վիրավորական արտահայտություններ' նշելով որ կամ պետք է իր ուզած դեղը ներարկեն, կամ հեռանան, որ այլ կանչով իրեն ներարկվի նախընտրած դեղամիջոցը։ Բժշկի հասցեին հնչել են հայհոյանքներ, որից հետո վերջինիս 3 անձինք ծեծի են ենթարկել։ 
Ծեծի ենթարկված եւ բուժօգնության դիմած բժշկի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, քթի սալջարդ, դեմքի շրջանի քերծվածքներ: 

Քաղաքացու կողմից՝ Շտապ օգնության բժշկի նկատմամբ ցուցաբերած վերը նշված պախարակելի, հանցավոր արարքը «Իրավունքի» հետ զրույցում դատապարտում եւ բարձրակարգ իրավաբանական օգնությունն է առաջարկում «Լեվ Գրուպ» փաստաբանական ընկերության հիմնադիր ղեկավար, հայտնի փաստաբան ԼԵՎՈՆ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԸ, մասնավորապես կարեւորելով․

-Ես կարծում եմ, որ իր մասնագիտական պարտավորությունները կատարող բժշկի նկատմամբ իրականցված բռնությանը պետք է տրվի ամենախիստ քրեաիրավական գնահատական, վերջիններս պետք է խստագույնս պատասխանատվության ենթարկեն Քրեական օրենսգրքով նախատեսված ինչպես խուլիգանության, այնպես էլ հանցագործ խմբի կողմից ծանր մարմնական վնասվածք հասցնելու հատկանիշներով։

Վերը նշված բռնությունները, ցավոք, տեսնում ենք, որ կրում են խրոնիկ բնույթ, ըստ այդմ լիազոր մարմինը՝ վերջիններիս պետք է քրեական պատասխանատվության ենթարկի նաեւ  մասնագիտական պարտականությունները կատարելիս քաղաքացու կողմից խոչընդոտելու հիմքով։ Ի վերջո բժիշկը պետք է կանչերի գնալիս իր անվտանգության հստակ երաշխիքներն ունենա։

Հայտնի փաստաբանը իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ կանգնել ոչ միայն այս, այլ նմանատիպ դեպքերից տուժած այլ բժիշկների կողքին ցուցաբերելով ամբողջական, պրոֆեսիոնալ իրավական օգնության փաթեթ․

-Պատրաստակամություն եմ հայտնում նման դեպքերում կանգնել բժշկների կողքին եւ հետամուտ լինել, որպեսզի նման արարք ցուցաբերած քաղաքացիները խստագույնս պատժվեն օրենքի ողջ խստությամբ։ 

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում