Արցախի խորհրդարանի նախագահն ընդունել է ՀՀ երիտասարդական խորհրդարանի ֆրանկոֆոն անդամներին

Արխիվ 16-20

Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանն ապրիլի 14-ին ընդունել է ՀՀ ԱԺ պատգամավոր, Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում հայաստանյան պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանի գլխավորությամբ Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներին:

Ողջունելով ներկաներին՝ Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանը կարևորել է ֆրանկոֆոն երիտասարդների ճանաչողական այցն Արցախ և ընդգծել խմբի պահանջված դերակատարությունը՝ միջխորհրդարանական կապերի զարգացման գործում:

«Ձեր շուրջը համախմբելով ձեր հասակակիցներին, ընկերներին՝ դուք հնարավորություն ունեք ընդլայնել այն շրջանակը, որն աջակից կդառնա մեր ընդհանուր գործին և կնպաստի մեր նպատակների իրականացմանը՝ Արցախի միջազգային ճանաչման, մեր երկրամասն արտաքին աշխարհին ներկայացնելու, հայ-ֆրանսիական ավանդական բարեկամությունը զարգացնելու կտրվածքով»,- նշել է Աշոտ Ղուլյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Մարգարիտ Եսայանը նշել է, որ կարևորում է Հայաստանի ԱԺ ֆրանկոֆոնիայի երիտասարդական պառլամենտի ներկայացուցիչների այցն Արցախ՝ տեղում իրավիճակին հաղորդակից լինելու տեսանկյունից, ինչը հնարավորություն կտա նրանց հետագայում առավել հավաստի տեղեկություններով հանդես գալ եվրոպական կառույցներում կամ օտարազգի իրենց ընկերների հետ շփման ընթացքում:

Խոսելով ֆրանկոֆոնիայի միջազգային ծրագրերին Արցախի ֆրանկոֆոն երիտասարդների ներգրավվածության մասին՝ ՀՀ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամ Շիրազ Հովակիմյանը կարծիք է հայտնել, որ Արցախը բոլոր հնարավորություններն ունի ներգրավվելու ֆրանկոֆոն երկրի միջավայր և երիտասարդների խնդիրն է Արցախը ներկայացնել որպես ֆրանկոֆոն արժեքներ կրող երկիր:

Այնուհետև, ԱԺ նախագահը անդրադարձել է ինչպես Հայաստանի և Արցախի արտաքին ու ներքին քաղաքական զարգացումներին, այնպես էլ Ֆրանսիայի հետ պատմական և ներկայիս համագործակցությանը, քննարկվել են նաև երկուստեք փոխգործակցության հեռանկարները և ուրվագծվել կոնկրետ անելիքները:

Հանդիպմանը մասնակցել է նաև ԱԺ պատգամավոր, Ղարաբաղ-Ֆրանսիա բարեկամության շրջանակի անդամ Լեռնիկ Հովհաննիսյանը:

Երեկոյան Աժ նիստերի փոքր դահլիճում տեղի է ունեցել Արցախի և Հայաստանի Ֆրանկոֆոն երիտասարդների հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է համատեղ հուշագիր: Հուշագրում մասնավորապես ասված է.

«Մենք՝ Հայաստանի Հանրապետության Երիտասարդ Ֆրանկոֆոնների պառլամենտի անդամներս, վստահ ենք, որ Արցախի մեր գործընկերները կարող են նպաստել Արցախի Հանրապետության՝ Ֆրանկոֆոնիայի մեծ ընտանիքի լիարժեք անդամ դառնալուն և մեր աջակցությունն ենք հայտնում մեր գործընկերներին պառլամենտի հիմնման և կայացման պատասխանատու գործում»:

Նշենք, որ ՀՀ Ֆրանկոֆոն երիտասարդական խորհրդարանի անդամներն առավոտյան այցելել են Ստեփանակերտի թիվ 1 դպրոց, որտեղ ներկա են գտնվել ֆրանսերենի ուսուցանման դասերին և ծանոթացել ֆրանկոֆոն աշակերտների հետ:

Օրվա երկրորդ կեսին խումբն ուղևորվել է Արցախի Պաշտպանության բանակի զորամասերից մեկը, շփվել զինանձնակազմի հետ, ծանոթացել նրանց առօրյային, այնուհետև այցելել Շուշի և շրջել քաղաքի տեսարժան վայրերով:

https://iravunk.com/sim/?p=27376&l=am/
Ինչու է պետք Նիկոլին քանդել Եկեղեցին. Բաբուխանյանը փակագծեր է բացում Եթե 15 միլիոն եվրոն մտավ Հայաստան, արդեն գլխանց կարելի է ասել՝ այս ընտրություններն ապօրինի են. Բաբուխանյան Մհեր Ավետիսյանը կա՛մ տեղյակ չէ ՀՀ-ում ինչ է կատարվում եւ հենց այնպես խոսում է, կա՛մ… Հայկ Բաբուխանյան Նիկոլը գնում է ԵՄ, երբ բոլորը փախել են Եվրամիությունից․ Հայկ Բաբուխանյան Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Ամբողջությամբ աջակցում ենք Վարդան Ղուկասյանի հայտարարությանը. Հայկ Բաբուխանյան «ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՄԻՈՒԹՅՈՒՆ» ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ Հայկ Բաբուխանյանը գրառում է թողել ՀՀ֊ում Իրանի դեսպանատանը Մշտապես անպատիժ մնացած Իսրայելը փորձում է «ծնկի բերել» հազարամյակների պատմություն եւ մշակույթ ունեցող Իրանին Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ