«Իրավունք» թերթի տպագիր համարներ

«Փաստ». Հասարակությունը այլընտրանքային ուժերի փնտրտուքի մեջ է

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Վերջին շրջանում ավելի ու ավելի ակտիվ են շրջանառվում տեղեկությունները, թե Նիկոլ Փաշինյանը ցանկանում է գնալ արտահերթ ընտրությունների:

Չնայած իշխանությունները պարբերաբար կտրուկ հերքում են այդ տեղեկությունները, ավելի ճիշտ՝ արտահերթի իրենց ցանկությունը, այդուամենայնիվ, մի կողմից՝ փորձը ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը միշտ արել են իրենց հայտարարածի ու խոստացածի ուղիղ հակառակը, մյուս կողմից՝ փորձագետներից շատերը կարծում են, որ նման հերքումները պարզապես այլ քաղաքական ուժերի համար անկանխատեսելիության ու անակնկալի գործոնը մինչև վերջ պահելու նպատակ ունեն: Կան տեղեկություններ, որ նման հնարավորությունը իրականում քննարկվում է արտաքին ուժային կենտրոններում, մասնավորաբար Արևմուտքում:

Սակայն եթե նրանք, հասկանալով, որ Փաշինյանն արդեն գրեթե վարկանիշ չունի, ավելի զգուշավոր են այդ հարցում, ու դիվանագիտական մեր աղբյուրների փոխանցմամբ, քննարկում են արտահերթի պարագայում Փաշինյանին այլ «յուրայինով» փոխարինելու հարցը, ներհայաստանյան քաղաքական դաշտում, կարծես, առաջին հերթին մրցակցություն է այլընտրանքային, այսպես կոչված, «երրորդ ուժի» դաշտում:

Մեզ հետ զրույցում վերջին ամիսներին մի քանի քաղաքագետներ ոչ մեկ անգամ շեշտել են, որ մեր հասարակությունը ևս նման փնտրտուքի մեջ է՝ այս իշխանություններից ձերբազատվելու համար: Միևնույն ժամանակ որոշ փորձագետներ էլ այն կարծիքին են, որ իշխանափոխության հնարավոր է հասնել այն պարագայում, եթե տվյալ ուժն ունի հստակ արտաքին աջակցություն»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

ՍԻՄ նախագահը կուսակցության գրասենյակում ընդունել է ՄԱՍԿ նախագահին ՍԻՄ նախագահը հանդիպել է ՀԺԿ կուսակցության ղեկավարի հետ «Արդյո՞ք ԵՄ-ն դեռ կլինի 20 տարի անց։ Ի՞նչ կլինի Հայաստանի հետ, ԵԱՏՄ-ի հետ». Հայկ Բաբուխանյան Փաշինյանը շարունակում է հետապնդել «Իրավունք» թերթի կայքը ՈՒՂԻՂ. Նիկոլի բանանը, Ալենի ոտքերն ու ընդդիմության անձեռոցիկները. ՀԱՅԿ ԲԱԲՈԻԽԱՆՅԱՆ Նոյեմբերի 9-ի հայտարարության կատարման դեպքում Արցախը կունենայինք, ԹՐԻՓՓ-ն էլ չէր լինի․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Համախմբվում են որ ի՞նչ անեն․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ․ Ինչու իրար ծեծեցին ուժեղներն ու դուխովները․ Հայկ Բաբուխանյան Նեոնացիզմի փաստաբան «կատակասեր» Սարիկը ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔ Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը ՑԱՎԱԿՑԱԿԱՆ ՈՒՂԻՂ․ Ի՞նչ ճանճ է կծել Նիկոլին․ Հայկ Բաբուխանյան Նիկոլի Արցախից հրաժարվելը տեղի ունեցավ Եվրամիության , հատկապես Ֆրանսիայի, ճնշման ներքո Ամենագաղափարական ընդդիմությունը մենք ենք․ Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Նիկոլը յավաշ֊յավաշ ու կհանձնի Հայաստանը. Հայկ Բաբուխանյան Սա պատերազմ է հայ հավատացյալ ժողովրդի դեմ․ Հայկ Բաբուխանյան Քոչարյանական դաշինքը ոտնահարում է ոչ միայն Ղրիմի, այլեւ Արցախի իրավունքը Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում