ԱՎԻՆՅԱՆ` ԼԻՆԵԼ, ԹԵ ՉԼԻՆԵԼ

Վերլուծություն

Երեւանի, զոռով-շառով, քաղաքապետ դարձած Ավինյանը  շարունակում է գտնվել բարդ իրավիճակում, ինչպես ասում են` մազից կախված:

Մի կողմից  նա խնդիր ունի  Երեւանի ավագանիում, եւ եթե  հանկարծ բոլոր  իրեն չսիրող խմբակցությունները , որոնք իրենց անվանում են ընդդիմադիր,  միասնական գործեն, ապա Ավինյանը կունանա շատ լուրջ խնդիրներ որեւէ որոշում անկացնելու պարագայում:

Մյուս կողմից  Ավինյանը <թունդ սորոսականների> ճամբարից է եւ առաջ է գնում  ամերիկացիների`  Նիկոլի մոտ  միջնորդությունների  հաշվին: Թեեւ, դրա առաջ գնալը նույնպես պայմանական է, եթե հիշենք, որ Նիկոլի իշխանության  գալու սկզբից Ավինյանը  առաջին փոխվարչապետն էր, որի թուրը կտրում էր աջ ու ձախ, իսկ այժմ ընդամենը կիսատ-պռատ քաղաքապետ:

Ավինյանին, այս ոչ դյուրին իրավիճակում, փրկության օղակ  նետում է մեկ այլ <թունդ սորոսական>, ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը: Կարծես թե նրան հաջողվեց  վերջնական  կռիվ գցել <Հանրային ձայն> կուսակցության մեջ  եւ տարանջատել  միմյանցից Վարդան Ղուկասյանին եւ  Արտակ Գալստայանին: Հավանաբար  այդ կուսակցության  Երեւանի ավագանիում խմբակցության  ձայները  կդառնան  Ավինյանի համար  <անվտանգության բարձիկ>: Սակայն ասել, որ  <Հանրային ձայն> խմբակցության բոլոր ավագանիները  կհամաձայնվեն խաղալ Ավինյանի խաղը դեռեւս վաղ է: Բոլոր դեպքերում,  այսօր նրանք կանգնած են ծանր ընտրության առաջ: Մի կողմից  կարող են հայտնվել <Դոգի երախում>,   մյուս կոմղից  կարող են կորցնել  իշխանության կողմից առաջարկվող քաղցրաբլիթները:

Ինչ վերաբերում է Նիկոլին,  ապա նրան ձեռք է տալիս Ավինյան Տիգրանին  պահել  այսպիսի անկայուն վիճակում, որ ինչպես ժամանակին, հանկարծ նորից շատ <չհաբռգի> ու իրա ամերիկացիներով շատ վեր-վեր չթռվռա: Եվ այստեղ կրկին զարմանալի իրավիճակ է ստեղծվել. Ավինյան Տիկոյին բռի մեջ պահելու համար  Նիկոլի դաշնակիցն է Ռոբերտ Քոչարյանի  <Մայր Հայաստան> ավագանու խմբակցությունը: Վերջինս, ինչպես հայտնի է,  դատի է տվել Ավինյանին,  վիճարկելով իր  ընտրվելու օրինականությունը: Հասկանալի է, որ նման հարցերը Հայաստանի նման պետություններում լուծվում են  առաջին դեմքի  կարգադրության համաձայն: Ու սա նույնպես  Նիկոլի համար  Տիգրանին բռի մեջ պահելու  լավագույն լծակներից մեկն է:

Մենք արդեն նշել ենք, որ <թունդ սորոսականների> առաջնորդ  ԱԽՔ  Արմեն Գրիգորյանի վրա դրված է  Նիկոլի վրա ճնշում գործադրելու  գործառույթը, որ հանկարծ  Նիկոլը  որեւէ շփում չունենա ռուսների հետ եւ որեւէ  զիջում չանի այդ ուղղությամբ: Ընդ որում, Արեւմուտքը ամեն կերպ ընդգծում է, որ  Հայաստանի  արտաքին քաղաքական կողմնորոշման,  հայ-ադրբեջանական փոխհարաբերությունների  եւ ընդհանրապես` աշխարհաքաղաքական տարաբնույթ հարցերում  նրանք աշխատում են  Արմեն Գրիգորյանի հետ ու Արմեն Գրիգորյանի միջոցով: Ամերիկյան եւ եվրոպական բարձրաստիճան պաշտոնյաների  այցերի ժամանակ  Արմեն Գրիգորյանի հետ ցուցադրական հանդիպումները, որտեղ  քննարկվում են  Հայաստանի համար ճակատագրական հարցեր ու արտաքին կողմնորոշման ուղղություններ  ցույց են տալիս, թե ով է Հայաստանում իրենց համար  ամենավստահելի դեմքը: Իսկ Նիկոլը  ստիպված է <ճղվել> ռուսների ու ամերիկացիների արանքում: Մեկ Արմեն Գրիգորյանից ավելի արեւմտամետ է իրեն ցուցադրում, մեկ էլ`հանկարծ ռուսներին  ռեւերանսներ անում: Բոլոր դեպքերում,  իրենց միջեւ մրցակցությունը  աճում է եւ Արմեն Գրիգորյանի վախեցած հայացքը  Հ1-ում ցույց է տալիս, որ վերջինս գիտակցում է, որ իրեն մղում են Նիկոլին դեմ  եւ դա վաղ թե ուշ կբերի բաց առճակատման:

Ի դեպ, նոր  զարգացում ստացավ <դուշի>` առաջին հայացքից ծիծաղաշարժ պատմությունը: Հասկանալի է, որ  Նիկոլը հենց այնպես չգնաց  եւ չհանեց առաջին պատահական ցնցուղը ու տվեց, կամ ավելի ճիշտ` փորձում էր տալ ԿԳՄՍ նախարարուհի Ժաննային: Պարզ է, որ նրան մինչ այդ արդեն իսկ տեղեկացրել էին, որ այդ <դուշը> նախահաշվում հաշվարկված է 70 (!!!!!) անգամ ավելի թանկ, քան իրականում` 72 հազար դրամ: Կոռուպցիայի այսպիսի աստիճան չի եղել ոչ հների, ոչ նախկինների, ոչ էլ, դեռեւս,  Նիկոլի օրոք: Համենայնդեպս Նիկոլը այն օգտագործեց Ժաննա Անդրեասյանի դեմ, որը նույնպես  <թունդերի ներկայացուցիչ> է, եւ ամերիկացիների կողմից ստացել է անձրնամխելիի կարգավիճակ: Վերջինս շատ լավ հասկացավ, որ Նիկոլը հեռահար նպատակով է նրան դնում «դուշի» տակ եւ, ըստ էության, մտավ Նիկոլի հետ հակամարտության մեջ: Նախ Նիկոլի ձեռքից չվերցնռելով ցնցուղը, եւ ապա սահմանազատվեց այդ կոռուպցիոն սկանդալից, հայտարարելով, որ  այս հարցերը քաղշինի պատասախանատվության տիրույթում են:

Բոլոր դեպքերում Նիկոլը զարգացնում է գրոհը այդ ուղղությամբ: Մութ ամպեր են կախվել  փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի վրա, որը , իհարկե, Նիկոլի մարդը չէ: Այդ փոխվարչապետը նրան ժառանգություն է հասել նախկիններից եւ հիմա, երբ Նիկոլը փորձում է ձերբազատվել բոլոր տիպի կախվածություններից, թույլ օղակներից ու անվստահելի պաշտոնյաներից, իսկական ժամանակն է նաեւ լուծել Տիգրան Խաչատրյանի  հարցը, առավել եւս, որ վերջինս  սովոր է աշխատել  կոռուպցիոն մթնոլորտում: Նիկոլի հանձնարարականով  անձամբ իրեն անվերջ նվիրված պետական վերահսկողության ծառայաության պետ Ռոմանոս Պետրոսյանը արդեն մտել է «ցնցուղային» խաղի մեջ եւ դժվար թե դուրս գա այդ խաղից առանց Նիկոլին  անհրաժեշտ արդյունքի:

<Թունդերի հետ> վճռական մարտի  Նիկոլը նախապատրաստվում է նաեւ այլ ճակատներում: Այսպես  մարզպետների փոխվելու շրջանակում  նա Արմավիրի մարզպետ նշանակեց իր սանիկին, իսկ լրատվական դաշտի վերահսկողության ուժեղացման նպատակով բարձր տեխնոլոգիաների  նախարար  նշանակեց նույնպես իրեն անձամբ նվիրված Մխիթար Հայրապետյանին: Վերձինս եկած-չեկած  հարվածն ուղղեց  <թույն սորոսական> Ֆրինյուզ հեռուստաընկերության վրա, իբր ինչ-որ մանր-մունր պարտքերի համար: Այստեղ պետք է հիշեցնել, որ Ֆրինյուզը պատկանում է  Ալեն Սիմոնյանի կնգան, իսկ ինքը` Ալեն Սիմոնյանը  «թունդերի» հարվածային ուժերից մեկն է:

Այս խառը իրավիճակում ամենահետաքրքիր դիրքորշումն է ցուցադրում խորհրդարանական գլխավոր ընդդիմությունը եւ նրա առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը: Նրանք պարզապես լռում են եւ ինչպես չինական առակում ծառից դիտարկում, թե ինչով է ավարտվելու  երկու վագռերի  մենամարտը:

Ա. Հովհաննիսյան

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում