Ինչ է կատարվում «Հանրային Ձայն»-ում

Ներքաղաքական

Վերջին օրերին «Հանրային Ձայն» կուսակցության ներկայացուցիչներն իրարամերժ հայտարարություններով են հանդես գալիս: Մի կողմից` «Հանրային Ձայն» կուսակցության պատվավոր նախագահ Վարդան Ղուկասյանը հունվարի 19-ին նախատեսված համագումարին է հրավիրում ոչ միայն կուսակցության խորհրդի կազմին, այլ բոլոր նրանց, որոնք կուսակցության անդամ դառնալու հայտ կներկայացնեն: Իսկ մյուս կողմից` «Հանրային Ձայն» կուսակցությունն իր ֆեյսբուքյան էջերից մեկով հայտարարում է, թե իբրեւ Վարդան Ղուկասյանն այլեւս որեւիցե քաղաքական առնչություն չունի  ո՛չ «Հանրային Ձայն» կուսակցության, ո՛չ  կուսակցության Երեւանի ավագանիում գործող համանուն խմբակցության հետ: Այդուհանդերձ, ՎԱՐԴԱՆ ՂՈՒԿԱՍՅԱՆԸ պնդում է, որ այդ Արտակ Գալստյանը այլեւս ոչ մի կապ չունի կուսակցության հետ` իր կողմնակիցներով հանդերձ:

«Պարզ ասեմ` Արտակ Գալստյանը մի երեք ամիս առաջ խախտեց պայմանավորվածությունը: Կար պայմանավորվածություն, որ վարչապետի թեկնածու էր, քաղաքապետի ընտրություններում առաջին համարն էր: Ասել էի՝ անցնում ենք, մանդատը վայր ես դնում, որ մյուսները գան: Դու վարչապետի թեկնածու ես, հո չե՞ս գնալու ավագանու նիստերին նստես, չես էլ կարող: Ասաց՝ մանդատն ինձ պետք է, որ դատարանով դուրս գամ։ Ասացի՝ լավ, ինչքա՞ն ժամանակ է պետք: Նախ` պայմանավորվեցինք, որ մանդատը դնելու է, չդրեց։ Հարցնում եմ` ինչո՞ւ չես դնում, ես ավագանիում յոթ թիվն ապահովեմ, ե՞րբ է դատդ: Ավագանու անդամներին էլ ասացի` գնացեք, երաշխավորագիր գրեք, որ այդ մարդուն թողնեն: Գնացին, գրեցին, տվեցին: Դատավորը երեք ամիս դուբլեց, ճամփեց: Էլի մանդատը չդրեց:  Դու վարչապետ ես ուզում լինես, բայց կախվել ես ավագանու մանդատի՞ց: Լավ, իմ տված հացի մեջ հեչ աղ ու ջուր չկա: Բերեմ, զարգացնեմ, քաղաքական դեմք սարքեմ, վերջում ժողով են անում մի քանի հոգով՝ Վարդան Ղուկասյան են ուզում հանել», - այսպես է մեկնաբանում իրավիճակը Վարդան Ղուկասյանը:

Ըստ էության, կուսակցության անդամներն ու Երեւանի ավագանու «Հանրային Ձայն» խմբակցության անդամները կանգնած են ծանր որոշման առաջ` Վարդան Ղուկասյա՞ն, թե՞ Արտակ Գալստյան: Համենայնդեպս, այս պահին գոնե խմբակցության անդամները չեն շտապում որեւէ հայտարարություն անել, վստահեցնում են` բոլոր հարցերի պատասխանները կլինեն, բայց ավելի ուշ:

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը