Ադելիա Պետրոսյանը Ռուսաստանում ճանաչվել է 2023 թվականի մարզուհի, իսկ Արսեն Զախարյանը` տարվա լավագույն երիտասարդ մարզիկ
Սպորտ
Ռուսաստանի գեղասահքի չեմպիոն Ադելիա Պետրոսյանը ՌԻԱ Նովոստիի ընթերցողների վարկածով ճանաչվել է 2023 թվականի մարզուհի: Քվեարկությունն ավարտվել է հունվարի 10-ին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
Անցած տարվա դեկտեմբերին Ռուսաստանի առաջնությունում հաղթող ճանաչված 16-ամյա Պետրոսյանը «Տարվա մարզուհի» անվանակարգում հավաքել է 6792 ձայն, երկրորդ տեղում սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Վիկտորյա Լիստունովան է (5929), երրորդում` գեղարվեստական մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն Լալա Կրամարենկոն (2561):
ՌԻԱ Նովոստիի ընթերցողների վարկածով Արսեն Զախարյանը տարվա լավագույն երիտասարդ մարզիկ է ճանաչվել Ռուսաստանում։
«Տարվա լավագույն երիտասարդ մարզիկ» անվանակարգում ամենաշատ ձայները ստացել է Ռուսաստանի հավաքականի և իսպանական «Ռեալ Սոսյեդադի» ֆուտբոլիստ Արսեն Զախարյանը (2486), երկրորդ տեղը զբաղեցրել է կրկնակի չեմպիոնը, Ռուսաստանի գեղարվեստական մարմնամարզիկ Դանիել Մարինովը (2213), երրորդ տեղը զբաղեցրել է Սոչիի հոկեյիստ Մատվեյ Միչկովան (852):
https://iravunk.com/sim/?p=273680&l=am/