Երևանի Կիևյան կամուրջը վերանորոգման ընթացքում երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի

Հասարակություն

Երևանի Կիևյան կամրջի վերանորոգման աշխատանքները կիրականացվեն հատվածային. աշխատանքների ընթացքում կամուրջը երթևեկության համար ամբողջությամբ չի փակվի: 

 

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է Երևանի քաղաքապետարանի շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Տիգրան Գեղամյանը՝ նշելով, որ կամրջի վերանորոգման աշխատանքները 2024 թվականին ամբողջությամբ կավարտվեն: 

 

«Մեր քննարկումների արդյունքում եկանք այն համաձայնության, որ կամրջի վերանորոգումը լինելու է հատվածային, ըստ այդմ՝ կամուրջը փակ կլինի մաս-մաս: Հուսով եմ ֆորսմաժորային իրավիճակներ չեն ստեղծվի, ու այն ամբողջությամբ փակելու կարիք չի լինի»,-ասել է Գեղամյանը:

 

Նա նշել է, որ կամրջի շինարարությունը ի սկզբանե կազմված է եղել երկու փուլից, և առաջին փուլի աշխատանքները սկսվել են 2023 թվականից: Գեղամյանի խոսքով՝ որոշ աշխատանքներ, որոնք նախատեսված են եղել առաջին փուլով, չեն կատարվել, քանի որ դրանք կապված են եղել երեսպատման հետ, և, եղանակային անբարենպաստ պայմաններից ելնելով, հնարավոր չի եղել իրականացնել։ Այդ աշխատանքները նույնպես կշարունակվեն 2024 թվականին:

 

«Կամրջի ներքին հատվածի աշխատանքները մեծ մասամբ իրականացվել են, որոնք այս տարի ևս շարունակվելու են: Այս պահին սպասում ենք երկրորդ փուլի համաձայնագրի կնքմանը, որպեսզի շինարարները շարունակեն աշխատանքները:

 

Աշխատանքների մեկնարկի և ավարտի ժամկետներ չեմ կարող նշել, քանի որ այս պահին փաստաթղթային համաձայնագրի կնքումը տարբեր գործընթացներից է կախված, այդ թվում՝ բյուջեի հաստատումից»,- ասել է շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատարը:

 

Նա հավելել է, որ կամրջի վրա երկրորդ փուլով նախատեսվում է վերանորոգում իրականացնել երթևեկելի մասում, նախատեսված է նաև ասֆալտբետոնե ծածկույթ: Վերանորոգման շրջանակում իրականացվելու է նաև թռիչքային կառուցվածքների արտաքին մակերեսների, ինչպես նաև անցման կետերի երթևեկելի տարածքների վերանորոգում:

 

Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք կամրջից ինքնասպանության փորձերը կանխարգելելու ուղղությամբ նոր քայլեր իրականացվելու ե՞ն, Գեղամյանը պատասխանել է, որ հավելյալ կոնստրուկտիվ փոփոխություններ կամրջի վրա նախատեսված չեն:

 

«Ճաղավանդակներ արդեն իսկ կան և նորերի տեղադրում առայժմ նախատեսված չէ, իսկ նշված ինքնասպանության փորձերը կանխելու մասով նշեմ, որ կամուրջների վրա ոստիկանության կողմից կա մշտական հսկողություն»,- եզրափակել է նա:

 

Սրանից ավել էլ ի՞նչ անեն, հոգևորականներին կախե՞ն ծառից, գնդակահարե՞ն նրանց․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի