Այս սովորական նացիստների խմբակը որեւէ կապ չունի Գարեգին Նժդեհի գաղափարախոսության հետ

Վերլուծություն

“Իրավունք”-ի հարցին` ինչպես կմեկնաբանեք հունվարի 1-ին Նժդեհի արձանի մոտ կայացած ակցիան, պատասխանել է պատմաբան, ՀՀ ազգային արխիվի կինոֆոտոֆոնոգրաֆիկ փաստաթղթերի մասնաճյուղի ղեկավար, «Հզոր Հայաստան Ռուսաստանի հետ. Հանուն նոր միության» շարժման խորհրդի անդամ, բ.գ.թ. Ավագ Հարությունյանը.

«Իմ խորին համոզմամբ՝ այս ակցիայի կազմակերպիչները որեւէ կապ չունեն Գարեգին Նժդեհի, նրա գործունեության և հատկապես գաղափարախոսության հետ։ Գաղափարապես դրանք ոչ մի կերպ կապված չեն։

Ավելի քան քսան տարի է, ինչ ուսումնասիրում և հրատարակում եմ Նժդեհի աշխատությունները, և եթե Հայաստանում կամ արտերկրում որևէ մեկին հետաքրքրում է Գարեգին Նժդեհի ժառանգությունն ու գաղափարախոսությունը, ապա առաջին հերթին ծանոթանում են Նժդեհի ժառանգությունն ուսումնասիրող գիտնականների աշխատանքներին։

Ուստի` կարող ենք փաստել, որ այդ անձինք, մեղմ ասած, անլուրջ են։

Երկրորդ՝ այս տխրահռչակ գործողությամբ նրանք հակադրվեցին Նժդեհին։ Այս ակցիան կրում էր զուտ հականժդեհյան, ինչպես նաև հակահայկական և հակառուսական բնույթ։ Եվ իզուր չէ, որ այս խմբի ղեկավարը ծնվել է ԱՄՆ-ում ու այնտեղից վերադարձել Հայաստան։ Գիտենք, որ ԱՄՆ-ից Հայաստան ոչ ոք հենց այնպես չի վերադառնում։ Սա համակարգված գործողություն է Հայաստանի և հայ-ռուսական հարաբերությունների դեմ։

Եվ այն փաստը, որ նրանք այն իրականացրել են այս պահին, պայմանավորված է հայ-ռուսական հարաբերությունների բարդ  ժամանակաշրջանով, եւ սա եւս մեկ սեպ է հայ-ռուսական հարաբերություններում: Եվ դրանից անպայման կօգտվեն մեր թշնամիները թե՛ Ադրբեջանում, թե՛ հենց Ռուսաստանում։ Անգլո-սաքսոնական այս ակցիան միանշանակ կաշխատի նրանց շահերից ելնելով։

Ժամանակին, եթե կարդացած լինեին Նժդեհի ստեղծագործությունները, կիմանային Նժդեհի խոսքն ու վերաբերմունքը ռուս ժողովրդի և մեր թշնամի Թուրքիայի գլխավոր հովանավորի` Անգլիայի նկատմամբ։

Գարեգին Նժդեհը ժամանակին շատ հստակ ասել է, որ «հայերի միակ բնական դաշնակիցը մեծ ռուս ժողովուրդն է»։

Իսկ մեր թշնամինները` Թուրքիան ու Անգլիան են։ Նժդեհի այս խոսքերը մեթոդաբանորեն և գաղափարապես պետք է ուղենիշ լինեն յուրաքանչյուր հայի համար, ոչ միայն նրանց համար, ովքեր իրենց համարում են Նժդեհի գաղափարախոսության կողմնակիցները։ Միայն այս փաստը, որ սովորական նացիստների խմբակը դա չգիտի և չի ցանկանում, որ դա ներկայացվի, շատ բան է խոսում նրանց իրական նպատակների մասին»:

Զարուհի Բաբուխանյան

Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում Հետո չասեք չեմ զգուշացրել. Բաբուխանյանը դիմում է ընդդիմադիր ուժերին ՈՒՂԻՂ․ Նախընտրական անակնկալները դեռ առջեւում են․ Հայկ Բաբուխանյան 2026թ. ապրիլի 20-ին անցկացվելու է ՍԻՄ կուսակցության համագումարը ՍԻՄ կուսակցությունը ցավակցական ուղերձ է հղել Զորի Բալայանի մահվան կապակցությամբ Ուղիղ. Ինչ է սպասվում Նիկոլին Մոսկվայի այցից հետո. Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցության XXVIII համագումար Այսօր քաղաքական դաշտում կա ընդամենը երկու առաջարկ. մեկը՝ նիկոլական, մյուսը՝ մերը. Բաբուխանյան Իրանի դեմ ցամաքային գործողություն է սպասվում Ադրբեջանի տարածքից. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Արդյոք Ադրբեջանից հետո` պատերազմը գալու է Հայաստան. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ ՈՒՂԻՂ․ Ինչ է նշանակում Աննա Հակոբյանի բաժանվելը. Հայկ Բաբուխանյան 5 ՏԱՐԻ՝ պաշտպանելով հայ ժողովրդի շահերը Չի թողնելու Ռուսաստանը, որպեսզի Թուրքիան Հայաստանից սարքի իր ֆորպոստը ՈՒՂԻՂ. Նիկոլի սենսացիոն բացահայտումը Ազգային ժողովում. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Կցանականայինք, որ մեր գործընկերները մեզնից վերցնեին ոչ միայն անվանումը, այլեւ ծրագիրը