Այսուհետ պետությունը օնլայն կվերահսկի, որ մոլեխաղերից շահումների ընդհանուր մեծությունը կազմի խաղադրույքների 90 տոկոսը

Տնտեսություն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 11-ի նիստում հավանություն տվեց «Խաղային գործունեության կարգավորման մասին», «Փողերի լվացման և ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» օրենքներում փոփոխությունների նախագծերին:

ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը՝ ներկայացնելով փաթեթը նշեց. «Ասյ փաթեթով կարող ենք երկու նպատակ առաձնացնել. Առաջինը թափանցիկության ապահովումն է, որ խաղային գործունեության ոլորտում ընկերությունների գործունեության նկատմամբ հսկողությունը լինի առցանց եղանակով եւ առցանց ռեժիմով, եւ երկրորդը պատասխանատու խաղի կանոնների ներդրումն է: Առաջին նպատակի առումով նախատեսվում է ներդնել էլեյկտրոնային կառավարման համակարգ, ինը ենթադրում է կազմակերպիչների տեղեկատվական համակարգերի, ծրագրային միջոցների եւ տվյալների բազայի միացումը խաղային ոլորտի կառավարման էլեկտրոնային համակարգի մոնիտորինգային կենտրոնին: Ինչպես նաեւ համակարգին միացվող խաղային արտադրանքները պետք է համապատասխանեն միջազգային տեխնիկական ստանդարտներին եւ ունենան համապատասխան սերտիֆիկատներ: Ավելի պարզ ներկայացնեմ. Շահումով խաղի կազմակերպման ոլորտում գործունեություն ծավալող անձինք ցանկացած խաղային արտադրանք, ինչպես նաեւ օնլայն հարթակները պետք է սերտիֆիկացում անցնեն միջազգային հեղինակավոր լաբորատորիաների կողմից»,-ասաց Բադասյանը՝ հավելելով, որ մոնիտորինգային կենտրոնը օնլայն ռեժիմով տեղեկություններ կստանա կատարված խաղադրույքի, ստացված շահման մասին:

 

«Մենք նաեւ սահմանել ենք, որ արգելվում է օտարերկրյա պետություններում կազմակերպված խաղային գործունեության մասնակցության հնարավորություն ստեղծումը ՀՀ տարածքում:

Հաջորդ նորամուծություն այն է, որ մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ընդհանուր մեծության ընդհանուր նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Սա նշանակում է, որ այսուհետ հնարավոր կլինի առցանց ռեժիմով ստուգել, թե արդյոք 90 տոկոս շահման կանոնը կա, թե ոչ:

Հաջորդ նորամուծություն այն է, որ մոլեխաղերի կամ ինտերնետ մոլեխաղերի կազմակերպման գործունեությունից ստացված հասույթի մեջ շահումների ընդհանուր մեծության ընդհանուր նվազագույն չափը պետք է կազմի 90 տոկոս: Սա նշանակում է, որ այսուհետ հնարավոր կլինի առցանց ռեժիմով ստուգել, թե արդյոք 90 տոկոս շահման կանոնը կա, թե ոչ:

Նչ վերաբերում է պատասխանատու խաղին, որ ներդրում ենք, դրանով մի շարք սահմանափակումներ ենք մտցնում, թե ով չի կարող մասնակցել շահումով խաղին: Խոսքը թե օնլայն, թե կենդանի մոլեխաղի մասին է: Դրանց չեն կարող մասնակցել 21 տարին չլրացած անձինք, պետական բյուջեից ֆինանսավորմամբ կամ համաֆինանսավորմամբ սուբսիդավորման ծրագրից օգտվող քաղաքացիները, նաեւ այն քաղաքացիները, որոնք հաշվառված են ընտանիքների սոցիալական գնահատման համակարգում, ընտանիքի անապահովության հիմքով իրականացվող ծրագրի շահառու են»,-ասաց ՊԵԿ նախագահը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք ասում ենք, որ եթե անձը ընտանեկան կամ աղքատության նպաստի համակարգում ընդգրկված է, ինքը չի կարող խաղադրույք անել: Դա վերահսկում ենք միասնական էլեկտրոնային օպերատորի համակարգի միջոցով:

Ռուստամյանը պարզաբանեց. «Եթե այդ անձը մոտենում է խաղատունը, խաղի կազմակերպիչը պարտավոր է նույնականացնել անձին: Եվ երբ մուտք ենք անում անձի տվյալները էլեկտրոնային կառվարման համակարգ, այնտեղ կերեւա, որ օրինակ, յդ անձը շահառու է պետական այսինչ ծրագրի շրջանակներում, եւ բնականաբար, մուտքը կարգելվի: Իսկ երբ օնլայն համակարգում խաղային հաշիվ բացվի, նույնը կիրականացվի նաեւ օնլայն համակարգի միջոցով:

Մենք նաեւ քննարկել ենք ալգորիթմային մոտեցում, եթե հետագայում ցանկանանք, որ եթե որեւէ մեկի համար ուզում ենք սահմանափակել, օրինակ, անձը չափից դուրս խաղադրույքներ է անում, ապագայում դրան եւս կարող ենք անդրադառնալ»:

 

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում