«Փաստ». «Դառնացածը». ծնծղացնծումից մինչև ցնցուղացնցում

Մամուլի տեսություն

«Փաստ» օրաթերթը գրում է. «Տարին մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի «ցուցադրական ելույթներով»: Ամանորի տոներից հետո մեկնում է մարզեր, «ստուգայցեր» անցկացնում կառուցվող կամ շահագործման հանձնվելիք կրթօջախներում, քաշքշում հագուստի կախիչները, ծորակները, սանհանգույցների պատերն է տնտղում, ոլորում ցնցուղները, հեռացնում մարզպետներին, այլ պաշտոնյաների: Մի խոսքով՝ լիովին դերի մեջ է. տեսեք-տեսեք՝ Փաշինյանը խիստ ղեկավար է, բոլորին «դռի է տալիս», ձեռաց պատժում է թերացողներին և այդպես շարունակ: Իրեն ծնծղացնծումներ ապահովելու համար ցնցուղացնցել է, որ ցնցուղացնցում է: Ու որպեսզի դերակատարումն ամբողջանա, մի հատ էլ վերջում ասում է, թե բա՝ «դառնացած եմ»: Չէ, «շատ դառնացած եմ»: Իբր, տեսածից, նկատած թերություններից ու պոկվող կախիչներից դառնացել է:

Փաշինյա՛նը: Պատկերի ամբողջության համար մնում է, որ մի հատ էլ երգ միացնի. «Ծանրացե-ե-ե-լ է հոգուս քարը, դառնացեե-ե-լ է այս աշխարհը...»: Բայց վերադառնանք Փաշինյանի «դառնանալուն»: Այսի՞նքն, ոնց թե՝ «դառնացել եմ»: Սեփական ենթակաների՝ անորակ ու անպետք աշխատանքի՞ց, որ լիովին կանխատեսելի և օրինաչափ է վերից վար նման անորակ կառավարության պայմաններում: Դառնացե՞լ է: Երկիրն ու ժողովրդին կործանման տանողը դառնացել է հագուստի պոկվող մի հատ կախիչի՞ց... Այն էլ, Աստված գիտի, թե ինչու պոկվեց, ու հենց ինչու էր բազում կախիչներից այդ մեկը քաշքշում: Ո՞նց էլի: Այսինքն, երկիրը տանես աղետի, հազարավոր երիտասարդների մատնես կոտորածի ու մահվան, պետությունը խարխլես, ժողովրդին դնես ցեղասպանության անմիջական սպառնալիքի տակ, Արցախն ուրանաս ու հանձնես թշնամուն, հայությանն Արցախազրկես, արցախցիներին տնազրկես, բացարձակ «վեջդ» չլինի ու... դառնանաս հագուստի կախիչի՞ց:

Հազարավորների արյան մեղքի տակ մտնել, տասնյակ հազարավորների տնազրկել, բայց... հռհռալ, հրճվել, սալ յուտ խփել, իսկ կախիչից դառնանա՞լ: Արցախը թողնել թշնամուն, հազարամյակներ շարունակ հայկական Արցախը հայազրկել ու դառնանալ... անորակ կախիչի՞ց, կասկածելի ցնցուղի՞ց... Լավ կլիներ, որ ստուգման ենթակա հաջորդ դպրոցի հանդերձարանում «կախարդական հայելի» լիներ, որի մեջ նայելիս Փաշինյանը տեսներ իր գործած աղետները, իր հեղած դառնությունները: Գուցե այդ ժամանակ իսկապես մի քիչ դառնանար: Չէ, իր պաշտոնավարումից ու իր բերած ավերմունքից հայ մարդկանց դառնացածության աստիճանը նա չի զգա, բայց գուցե մի անգամ իր իսկական դառնացածությունը ինչ-որ բան հուշի նրան»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Ժողովուրդ ջան, մեր երկիրը մազից է կախված, եկեք փորձենք փրկել․ Հայկ Բաբուխանյան Ժողովուրդը պետք է որոշի՝ ուզում է մնալ ԵԱՏՄ-ում, թե՞ գնալ Եվրամիություն․ Բաբուխանյան Եթե Փաշինյանը դավաճանա, ինչի՞ եք իր հետ նույն սեղանի շուրջ նստում․ Բաբուխանյան (տեսանյութ) ՀՀ-ում ստորագրահավաք է սկսվել արտաքին քաղաքական հարցով հանրաքվե անցկացնելու համար Պաշտպանենք Անկախության հռչակագրի յուրաքանչյուր տառը․ Հայկ Բաբուխանյանի կոչը կուսակցություններին Ինչ նոր իրական ընդդիմություն է ձեւավորվում ԱԺ-ից դուրս․ Բաբուխանյանը փակագծեր է բացում Հայաստանի ապագան որոշվելու է ոչ թէ ԱԺ-ում, այլ հանրաքվեով. Հայկ Բաբուխանյան Ուղիղ. Նիկոլը նորից ստացավ իր երազած ընդդիմությունը. Հայկ Բաբուխանյան ՈՒՂԻՂ. Ընդդիմության մանդատապաշտությունը Ծառուկյանին հետապնդելու ժամանա՞կ է բռնում․ Բաբուխանյան Ընտրության արդյունքները Փաշինյանի հետ պայմանավորվածության հետևանք է, կամ էլ՝ անգրագիտության ՈՒՂԻՂ. Առանց փողոցային պայքարի` ՍԴ դիմելը Նիկոլի օգտին էր. Հայկ Բաբուխանյան Այս ընտրություններում պարտվեցին բոլորը. Հայկ Բաբուխանյան Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության երիտասարդական թեվի ակտիվի հավաքը Ինչու մենք չենք կարող այսօր տոնել Շուշիի ազատագրումը Եվրոպական դեսանտն ու հայաստանյան ապագան. Հայկ Բաբուխանյան Մենք նոր չէ, որ բախվում ենք այս դավաճանական գծին, նորի՛ց ենք ճնշելու. Բաբուխանյան Կստորագրվի հուշագիր ՍԻՄ կուսակցության և Справедливая Россия֊ի միջև ՍԻՄ կուսակցության պատվիրակությունը Մոսկվայում մասնակցում է «ՍՈՎ ինտեր» միջազգային համաժողովին Ուղիղ. Ցեղասպանության ուրացում` Լեվոն Տեր֊Պետրոսյանից մինչև Նիկոլ. Հայկ Բաբուխանյան Խորհուրդ կտայինք չխաղալ իշխող խունտայի օգտին և, քանի դեռ ուշ չի, հետևել մեր օրինակին. Հայկ Բաբուխանյան Այս ամոթալի լիբերալ-թուրքամետ արշավի հեղինակները թիրախավորել են Հայոց ցեղասպանությունը Ո՛չ Նիկոլին, այո՛ ՀՀ Անկախության հռչակագրին․տեղի է ունեցել ՍԻՄ կուսակցության համագումարը (տեսանյութ) Կարեւոր է, որ կարողանանք պաշտպանել Անկախության հռչակագիրը. ՍԻՄ-ը մասնակցելու է ընտրություններին ՍԻՄ-ն ընդդեմ կոռուպցիայի ՍԻՄ XXVIII համագումար. 37 տարի հայ ժողովրդի շահերի պաշտպանության ճակատում